Երևանի նախկին քաղաքապետ, ՀՀ կառավարության ղեկավարի խորհրդական Հրաչյա Սարգսյանը, պատասխանելով հարցին, թե տեղյա՞կ էր Երևանում Նեմեսիս գործողության հերոսների հուշարձանի տեղադրման մասին և արդյոք այս մասին խոսել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, խոստովանել է, որ ինքը տեղյակ է եղել, իսկ վարչապետը՝ ոչ, քանի որ ինքը հերոսաբար թաքցրել է այս փաստը վերջինից։ «Կարծում եմ՝ սա պատմական փաստ է, որը ինչ-որ կերպ արձանագրված է։ Եվ ի՞նչ, Թուրքիայի կառավարությունը պետք է ստիպի մեզ այս տեղեկությունը հանել նաեւ մեր դասագրքերի՞ց։ Դա ծիծաղելի է: Նրանք չպետք է խառնվեն մեր ներքին գործերին»,- ասել է Սարգսյանը։