ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը աշխատանքային այցով գտնվում է Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում, որտեղ կմասնակցի ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի 30-րդ նիստին։ Այս մասին X իր միկրոբլոգում գրել է ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։ «Այցի ընթացքում նախատեսված են նաև երկկողմ հանդիպումներ»,- գրել է նա։