8.04.2025
ՀՀ իշխանությունը դեռ չի որոշել` որտեղով կանցնի Ոսկեպարի հատվածը շրջանցող ճանապարհը
prev Նախորդ նորություն

Ադրբեջանը հերթական անգամ ի ցույց դրեց հակաիրանական բնույթը

Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է.


"Իրանական տելեգրամյան ալիքներն արդեն մի քանի օր է չեն դադարեցնում արհեստածին Ադրբեջանի հասցեին մեղադրանքները։


Դամասկոսում Իրանի հյուպատոսության վրա իսրայելական օդային հարձակման համատեքստում Բաքվի բարբարոսական վարչախումբը դիտարկվում է առնվազն որպես Նեթանյահուի կառավարության հետ Իրանի դեմ դավադիր համաձայնություններ ունեցող։


Որպես նշվածի անուղղակի ապացույց է համարվում մասնավորապես այն, որ պաշտոնական Բաքուն ոչ մի կերպ չի դատապարտել իրանական դիվանագիտական ներկայացուցչության դեմ հարձակումը՝ հերթական անգամ ի ցույց դնելով իր հակաիրանական բնույթը"։


VERELQ-ը հիշեցնում է, որ Թեհրանը սպառնում է անպատասխան չթողնել Դամասկոսում Իրանի հյուպատոսարանին հասցված օդային հարվածը, որի հետևանքով սպանվել են մի խումբ իրանցի բարձրաստիճան զինվորականներ, այդ թվում՝ «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի» «Քուդս» ուժերի բարձրաստիճան հրամանատար, գեներալ Մոհամմադ Ռեզա Զահեդին և նրա տեղակալ Մոհամմադ Խադի Խաջի Ռահիմին:


 


 


 


 

ՀՀ-ն թեքվում է դեպի Արևմուտք, Եվրոպան պետք է ոտքի կանգնի․ ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար
Հաջորդ նորություն next
 Երկրաշարժ՝ Ադրբեջանում․ այն զգացվել է Հայաստանի որոշ շրջաններում ևս
08.04.2025
Երկրաշարժ՝ Ադրբեջանում․ այն զգացվել է Հայաստանի որոշ շրջաններում ևս