Կոռուպցիոն սինթեզ
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը երկրորդ դատական հայցն է ներկայացրել իմ դեմ։ Դատական նիստը պետք է կայանա այսօր ժամը 15:00-ին` ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում, չնայած որ կարող էր կայանալ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակում։ Այս մասին հայտնում է քաղաքական-հասարակական գործիչ Էդգար Ղազարյանը:
"Հայցվորը Ազգային ժողովի նախագահն է, որի շահերը ներկայացնում է մի փաստաբանական ընկերություն, որի 60%-ի սեփականատերը ՀՀ արդարադատության նախարարն է, իսկ 40%-ինը` Բարձրագույն դատական խորհրդի նախագահի կինը, ով նաև հանդիսանում է այդ ընկերության տնօրենը։ Դատավորն էլ ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, տխրահռչակ Տրդատ Սարգսյանի եղբայրն է` Դավիթ Սարգսյանը, ով դատավոր նշանակվելուց առաջ` զբաղեցրել է ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալի պաշտոնը։
Լուսանկարում` Հայցվոր Ալեն Սիմոնյանը` տիկնոջ հետ, իր շահերը պաշտպանող ԲԴԽ-նախագահի տիկնոջ ու նրա ամուսնու հետ` դատավոր Դավիթ Սարգսյանի եղբոր` Տրդատ Սարգսյանի հարսանիքին, որի քավորը ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն է",- գրել է Ղազարյանը։