«Հանուն սոցիալական արդարության» կուսակցության նախագահ Արման Ղուկասյանը հոկտեմբերի 24-ին հանդիպել է Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ռուսական երկկողմ օրակարգի ընթացիկ հարցեր և տարածաշրջանային գործընթացները։ Մտքերի փոխանակություն է տեղի ունեցել նաև Հայաստանի և Ռուսաստանի միջև երկկողմ հարաբերությունների առկա վիճակի շուրջ։