29.11.2024
ՄԻՊ-ը Ադրբեջանի կողմից վարվող հայատյացության քաղաքականությունը ներկայացրել է Պապային
prev Նախորդ նորություն

Կան հարցեր, որոնց շուրջ կոնսենսուս չկա. Մհեր Գրիգորյան

Տավուշի մարզից սահմանազատում սկսելու որոշում չկա, դա հնարավոր է, երբ բոլոր հիմնարար հարցերի շուրջ կոնսենսուս ձեռք բերվի։ Այդ մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյո՞ք Տավուշից է սկսվելու սահմանազատումը։


Նրա խոսքով, այդ հարցերը դեռ քննարկման փուլում են և գործընթացը կսկսվի, երբ կոնսենսուս կլինի։


«Բազմաթիվ հարցեր են քննարկվում, շատերի շուրջ կա համաձայնություն, բայց կան հարցեր, որոնց դեպքում կոնսենսուս չկա»,- նշեց նա։