16.04.2025
Մյուսները չեն կարողանում ստանալ. ի՞նչ զենք է տրամադրում Ֆրանսիան ՀՀ-ին
prev Նախորդ նորություն

Փոխվարչապետն ու ղազախ նախարարը քննարկել են առևտրատնտեսական հարաբերությունների զարգացումը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ղազախստանի Հանրապետության առևտրի և ինտեգրման նախարար Արման Շակալիևին:


Ողջունելով հյուրին՝ փոխվարչապետը կարևորել է հայ-ղազախական առևտրատնտեսական հարաբերությունների զարգացումը, ընդգծել տրանսպորտի և լոգիստիկայի ոլորտում համագործակցության հնարավորությունները:


Զրուցակիցները քննարկել են երկու երկրների միջև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ոլորտներում փոխգործակցության հեռանկարները ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերով: Անդրադարձ է կատարվել նաև երկու երկրների միջև զբոսաշրջության զարգացման ուղղությամբ առկա ներուժին:


Երկուստեք կարևորվել է Ղազախստանի Հանրապետության նախագահի՝ առաջիկայում նախատեսված առաջին պաշտոնական այցը Հայաստան:

Շառլ Միշել, ի՞նչ եք մտածում. Մարուքյանը հրապարակել է օկուպացված Արցախից տեսանյութ
Հաջորդ նորություն next