Շառլ Միշել, ի՞նչ եք մտածում. Մարուքյանը հրապարակել է օկուպացված Արցախից տեսանյութ
Հենց սա էլ մենք անվանել ենք ադրբեջանական ռեժիմի դեմք և դրա հիման վրա անընդհատ պնդել ենք, որ այն ի վիճակի չէ ապահովելու Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքներն ու անվտանգության երաշխիքները: Այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է ՀՀ հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան, ԼՀԿ նախագահ Էդմոն Մարուքյանը։
Նա հրապարակել է տեսանյութ հրապարակել, թե ինչպես են ադրբեջանցիները ծաղրում Արցախում մնացած տարեց տղամարդուն.
«Ադրբեջանի՝ էթնիկ զտումներ իրականացնելուց հետո, ԼՂ-ում 150 հազար հայերից մնացին մոտ 10-ը, որոնք այժմ ենթարկվում են հալածանքների։ Ահա թե ինչու մենք շարունակեցինք ասել, որ սա հանցավոր ռեժիմ է և դեռ զարմանում ենք, թե ինչպես կարող է միջազգային հանրությունը հավատալ Ադրբեջանին, երբ նրանք ասում էին. «Նրանք մեր քաղաքացիներն են և ունեն բոլոր իրավունքներն ու անվտանգությունը՝ համաձայն Ադրբեջանի Սահմանադրության՝ մեզ հետ խաղաղ ապրելու համար»»,- գրել է նա, ապա հարց ուղղել Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելին՝ ի՞նչ է մտածում այդ մասին։