Անցյալ շաբաթ ԱՄՆ Եվրոպական հրամանատարության և ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի ունեցան առաջին ամենամյա շտաբային բանակցությունները, որոնք միտված են պաշտպանական առաջնահերթությունների, համագործակցության հետագա ուղիների քննարկմանը և առաջիկա տարիների փոխգործակցությանը։ Հայտնում են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից։