Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը: "ՀՀ-ն ԵԱՏՄ նախագահությունն է ստանձնել, և, կարծում եմ, որ ճիշտը Մոսկվայում կայանալիք ԵԱՏՄ գագաթնաժողովին մասնակցելն է, բայց, իմ տեղեկություններով, վարչապետը չի մասնակցելու երդմնակալությանը",- ասաց նա: Սիմոնյանի խոսքով, վաղը տեղի կունենա Փաշինյանի ասուլիսը, որի ժամանակ այդ հարցերը հնարավոր է ուղղել նրան: Հիշեցնենք, 2024 թվականին Եվրասիական տնտեսական միությունը նշում է իր 10-ամյակը, և մայիսի 8-ին Մոսկվայում տեղի կունենա ԵԱՏՄ հոբելյանական գագաթնաժողով։