ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը նոյեմբերի 19-ին ընդունել է ԱՄՆ կոնգրեսական Ջո Ուիլսոնին: Ողջունելով ԵԱՀԿ ԽՎ աշնանային նստաշրջանի շրջանակում Հայաստանում գտնվող ԱՄՆ կոնգրեսականին` Ռուբեն Ռուբինյանը բարձր է գնահատել Հայաստան-ԱՄՆ գործընկերային հարաբերությունները: Ջո Ուիլսոնը, շնորհակալություն հայտնելով ԱԺ փոխնախագահին ջերմ ընդունելության համար, կարեւորել է ԱՄՆ-ում հայ համայնքի ներուժը: Կոնգրեսականի խնդրանքով Ռուբեն Ռուբինյանը ներկայացրել է իրավիճակը տարածաշրջանում: Կողմերը կարեւորել են տարածաշրջանում անվտանգության ու խաղաղության հաստատումը: