28.06.2025
Ադրբեջանը լայնածավալ հակաքարոզչություն է տարածում Ֆրանսիայի դեմ․ Նիկոլ Փաշինյան
06.07.2023
Ադրբեջանը լայնածավալ հակաքարոզչություն է տարածում Ֆրանսիայի դեմ․ Նիկոլ Փաշինյան

Ադրբեջանն ամիսներ շարունակ լայնածավալ հակաքարոզչություն է տարածում Ֆրանսիայի դեմ, որն արտահայտում է իր հասցեական գնահատականները ԼՂ հայերի դեմ Ադրբեջանի անօրինական գործողությունների վերաբերյալ։ Այս մասին Թվիթեր-ի իր միկրոբլոգում գրել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Ամիսներ շարունակ Ադրբեջանը լայնածավալ հակաքարոզչություն է տարածում Ֆրանսիայի դեմ, որը պաշտոնապես և հրապարակային կերպով բարձրաձայնում է իր հասցեական գնահատականները և մտահոգությունները՝ Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության նկատմամբ Ադրբեջանի անօրինական գործողությունների վերաբերյալ»,-գրել է վարչապետը։ «Ֆրանսիայի դեմ քարոզչությունն ուղղված է կանխելու այլ երկրների հնարավոր գնահատականները Լեռնային Ղարաբաղում ճգնաժամի վերաբերյալ», - ավելացրել է նա։