1.10.2024
Ողբերգական ավտովթար Արմավիրի մարզում. 4 մարդ զոհվել է
03.11.2022
Ողբերգական ավտովթար Արմավիրի մարզում. 4 մարդ զոհվել է

Արմավիրի մարզում նոյեմբերի 3-ին տեղի ունեցած ավտովթարի հետևանքով 7 տուժած տեղափոխվել է Արմավիրի բժշկական կենտրոն, նրանցից երկուսը, որոնք ստացել էին գանգուղեղային տրավմա, տեղափոխել են Երևան։ Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։ «5 տուժած այս պահին դեռ հետազոտվում է Արմավիրի ԲԿ-ում, նախնական ախտորոշմամբ նրանք ունեն վերջույթների սալջարդ։ Վթարի հետևանքով 4 մարդ զոհվել է»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Ավելի վաղ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնել էին, որ Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը նոյեմբերի 3-ին, ժամը 18։51-ին ահազանգ է ստացել Արմավիր-Մեծամոր ավտոճանապարհին տեղի է ունեցած ՃՏՊ-ի մասին: Դեպքի վայր էր մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի երկու մարտական հաշվարկ։ Նշվել էր, որ բախվել են Երևան-Արմավիր-Քարակերտ երթուղին սպասարկող «GAZel» մակնիշի միկրոավտոբուսը և «ZiL» մակնիշի բեռնատարը: