Փաշինյանի քաղաքականության սնանկությունը
Ըստ որոշ լուրերի, քննարկվում է Սյունիք-Նախիջևան ճանապարհի վերահսկողությունը օտարերկրյա ընկերության պատվիրակելը: Այս մասին գրում է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը:
"Իհարկե, այս տարբերակը, որին, կարծես թե, համաձայնություն է տվել Փաշինյանի կառավարությունը, ներկայացվելու է՝ որպես դիվանագիտական մեծ հաղթանակ, եթե նկատի ունենանք Հայաստանի գործող իշխանության հակառուսական հռետորաբանությունը: Փաստերը, սակայն, հաստատում են իմ բազմաթիվ անգամներ արած պնդումները.
Փաշինյանը պայքար է մղում ոչ թե Սյունիք-Նախիջևան ճանապարհի, օրինակ, պարզեցված ռեժիմի, այլ սոսկ ռուսական վերահսկողության դեմ:
Կարևոր չէ, թե որ երրորդ կողմին են պատվիրակում ճանապարհի վերահսկողությունը՝ Ռուսաստանին, թե միջազգային որևէ կազմակերպության: Երկու դեպքում էլ՝ ինքնիշխանության որոշակի կորուստ է տեղի ունենում, ինչը սնանկ է դարձնում Փաշինյանի, այսպես ասած, ինքնիշխանական քաղաքականությունը՝ հակառուսական նարատիվով:
Չոր հաշվով մնում է այն փաստը, որ Փաշինյանը, «հանուն ռուսական լծից ազատման» գիտակցաբար զոհաբերել է Հայաստանը, հիմա էլ խաղադրույք է կատարում Հայաստանի վրա",-գրել է Սուրենյանցը: