1.10.2024
Հացահատիկային նոր գործարք կնքելու կարիք չկա. Չավուշօղլու
08.11.2022
Հացահատիկային նոր գործարք կնքելու կարիք չկա. Չավուշօղլու

Հացահատիկային նոր գործարք կնքելու կարիք չկա, այն կերկարաձգվի կողմերի համաձայնությամբ։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ «Հացահատիկային գործարքի» ժամկետը լրանում է նոյեմբերի 19-ին։ «Ստամբուլի հացահատիկի համաձայնագրի ժամկետը չորս ամիս է։ Եթե ​​կողմերը չառարկեն, պայմանագրի ժամկետը կերկարաձգվի։ Նոր համաձայնագրի կարիք չկա. ռուսական պարարտանյութերի արտահանումը ձեռք բերված պայմանավորվածության մաս է կազմում։ Ռուսական կողմը որոշ մտահոգություններ ունի, որ իրենց պահանջները չեն կատարվում։ Այժմ մեր դիվանագիտությունն աշխատում է այդ մտավախությունները վերացնելու ուղղությամբ»,- լրագրողներին ասել է Չավուշօղլուն։ Նշենք, որ ռուսական կողմը, մասնավորապես, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը բազմիցս նշել է, որ Արևմուտքն ուկրաինական հացահատիկի մեծ մասն արտահանում է սեփական պետություններ, այլ ոչ թե Աֆրիկայի կարիքավոր երկրներ։ Միևնույն ժամանակ, մթերային գործարքի այն մասը, որը վերաբերում է ռուսական սննդամթերքի և պարարտանյութերի արտահանմանը, չի գործում։