Հունվարի 15-ին Երևանի մետրոպոլիտենի ևս մեկ երեք վագոնանոց շարժակազմ դուրս կբերվի գիծ: Այս մասին Երևանի քաղաքապետարանի հունվարի 8-ի գործակարգավարական նիստի ժամանակ հայտարարեց Երևանի մետրոպոլիտենի գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Բաբկեն Սեդրակյանը։ «Մետրոպոլիտենում արդեն 3 վագոնանոց 3 շարժակազմ է դուրս բերվել, իսկ հունվարի 15-ից գիծ է դուրս բերվելու ևս մեկ 3 վագոնանոց շարժակազմ։ Կանգնած գնացքներ չեն լինի, բոլորը վերանորոգված են»,- ասաց Սեդրակյանը։