Աշխարհ

Հնգ
02
Feb

La Stampa. Քիսինջերը վերադառնում է հանուն Կրեմլի հետ երկխոսության

Ամերիկացի դիվանագետ, ԱՄՆ նախկին պետքարտուղար Հենրի Քիսինջերը «նրանցից է, ով օգնում է Դոնալդ Թրամփին Կրեմլի հետ երկխոսություն հարթել, սակայն Թրամփի ամենամերձավոր աշխատակիցների շրջանում ուժեղ թերահավատություն կա Մոսկվայի իրական մտադրությունների կապակցությամբ»,- գրում է La Stampa–ն։

«ԱՄՆ նախկին պետքարտուղարն ու նոր նախագահը հին ընկերներ են։ Քիսինջերը, որը Նիքսոնի օրոք Չինաստանի հետ կապերի հարթման գործում մեծ ավանդ է ունեցել, երջանիկ կլիներ պատմության մեջ մտնել որպես մի մարդ, ով կանխել է նաև նոր սառը պատերազմը» ։

Հնգ
02
Feb

Արգելքի տակ հայտնված 7 երկրներից «Գրին քարտ» ունեցողների մուտքն ԱՄՆ թույլատրվել է

Մահմեդական բնակչություն ունեցող 7 երկրի քաղաքացիների մուտքը ԱՄՆ, ովքեր ունեն «Գրին քարտ», թույլատրվել է Միացյալ Նահանգներ` անկախ ավելի վաղ հայտարարված արգելքից։ Այդ մասին հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Շոն Սփայսերը:

Հիշեցնենք, ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր էր ստորագրել, որի համաձայն փախստականների ընդունման բոլոր ծրագրերը դադարեցվում են 120 օրով, իսկ առավելապես մահմեդական բնակչություն ունեցող 7 երկրի քաղաքացիների մուտքն ԱՄՆ արգելվում է 90 օրով։

Երք
31
Jan

Rasmussen Reports. Ամերիկացիների 57%-ը սատարում է ներգաղթի սահմանափակմանը

Rasmussen Reports-ի հարցման համաձայն ամերիկացիների 57%-ը սատարում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախաձեռնած ներգաղթի սահմանափակմանը: Ընկերությունը հեռախոսային և համացանցային հարցում է կատարել` հետաքրքրվելով հասարակ ամերիկացիների կարծիքով այդ հարցի վերաբերյալ:

Թրամփի հրամանագրով 7 մահմեդական երկրների քաղաքացիների մուտքն ԱՄՆ ժամանակավորապես արգելվում է:

Երք
31
Jan

Օբաման սատարել է բողոքի ակցիաներին ընդդեմ ներգաղթի մասին Թրամփի հրամանագրի

ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման հավանություն է տալիս նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի ներգաղթի վերաբերյալ հրամանագրի դեմ բողոքի ակցիաներին: Այդ մասին հայտարարել է Օբամայի պաշտոնական ներկայացուցիչ Քևին Լյուիսը:

Բարաք Օբաման, ըստ Լյուիսի, «կտրականապես դեմ է» խտրականությանը հավատի և կրոնի հատկանիշով: Ինչ վերաբերում է Թրամփի հրամանագրի դեմ բողոքներին, Լյուիսն ասել է, որ Օբաման «ոգևորված է» իր երկրի քաղաքացիների ակտիվությամբ, գրում է Washington Post-ը։

Պարբերականը նշում է, որ սա Օբամայի առաջին մեկնաբանությունն էր նախագահ Թրամփի երդմնակալությունից հետո:

Երք
31
Jan

ԵՀ ղեկավար․ ՌԴ նկատմամբ ԵՄ պատժամիջոցների չեղարկման ժամանակը դեռ չի եկել

Глава Еврокомиссии Жан-Клод Юнкер

Ռուսաստանի նկատմամբ ԵՄ պատժամիջոցային քաղաքականության փոփոխության ժամանակը դեռ չի եկել։ Այս մասին հայտնել է ԵՀ ղեկավար Ժան Կլոդ Յունկերը, Բուլղարիայի նախագահ Ռումեն Ռադեւի հետ հանդիպման ժամանակ, փոխանցում է ՏԱՍՍ—ը։

«Մենք քննարկել ենք Ռուսաստանի ու ԵՄ-ի հարաբերությունները ու մենք նախագահ Ռադեւի հետ առանձնապես տարաձայնություններ չունենք»,- ասել է նա:

Երք
31
Jan

Թրամփը պաշտոնից ազատել է ԱՄՆ գլխավոր դատախազի պաշտոնակատարին

ԱՄՆ գլխավոր դատախազ Սելի Յեյթս

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը պաշտոնից ազատել է գլխավոր դատախազ Սելի Յեյթսին, երբ վերջինս չի պաշտպանել Թրամփի՝ մահմեդական 7 երկրներից միգրանտների մուտքը ԱՄՆ ժամանավորակապես արգելելու որոշումը:

Թրամփը Սելի Յեյթսին մեղադրել է «դավաճանության» մեջ և ավելացրել, որ նա «թույլ է» անօրինական միգրացիայի հարցերում:

Գլխավոր դատախազի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Վիրջինիայի արևելյան շրջանի դատախազ Դեյնա Բոենթեն՝ մինչ այդ պաշտոնում Ալաբամայից ընտրված սենատոր Ջեֆ Սեշընի թեկնածության հաստատումը Սենատի կողմից:

Երկ
30
Jan

ՆԱՏՕ–ն ՌԴ–ի հետ նոր «սառը պատերազմ» չի ուզում. Սթոլթենբերգ

ՆԱՏՕ–ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը հայտարարել է, որ դաշինքը Ռուսաստանի հետ առճակատման չի ձգտում եւ նոր «սառը պատերազմ» չի ուզում։ Այս մասին նա ասել է BBC–ին տված հարցազրույցում։

«Մենք Ռուսաստանի հետ առճակատման չենք ձգտում, մենք չենք ուզում նոր սառը պատերազմ։ Այդ պատճառով մենք ուժն ու հաստատուն մոտեցումը համատեղում ենք երկխոսության աղբյուրների հետ»,– ասել է նա։

Սթոլթենբերգի խոսքով՝ ՆԱՏՕ–ն տեսնում է ավելի համառ Ռուսաստան եւ ռազմական հզորացում, սակայն անմիջական սպառնալիք չի տեսնում։

Երկ
30
Jan

Թրամփ. Միգրացիայի վերաբերյալ նոր հրամանագիրը արգելք չէ մուսուլմանների դեմ

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ լրատվամիջոցները սխալ են մեկնաբանել իր ներգաղթային քաղաքականությունը՝ այն ներկայացնելով որպես արգելք՝ ուղղված մուսուլմանների դեմ:

«Ուզում եմ հստակ ասել, որ սա արգելք չէ մուսուլմանների դեմ, ինչպես որ աղավաղված հաղորդեցին ԶԼՄ-ները: Սա կրոնի հարց չէ, այլ՝ ահաբեկչության և մեր երկրի անվտանգության»,- նշվում է Թրամփի տարածած հայտարարությունում:

Երկ
30
Jan

Forbes. «Կներեք, պարոն Մաքքեյն»` ՌԴ–ն կարողացել է վերապրել պատժամիջոցները

ՌԴ–ն կարողացել է վերապրել պատժամիջոցները։ ՌԴ–ն երկու ռեցեսիայի է դիմացել երկու տարվա ընթացքում։ Ինչ էլ չխոսեն Վլադիմիր Պուտինի մասին, նրա տնտեսական թիմը կարողացել է հաղթահարել իրավիճակը։ Այդ պատճառով BlackRock–ը պնդում է, որ Ռուսաստանը գործարքների համար հարմարավետ դաշտ է։

Սիրիայում և Ուկրաինայում ՌԴ–ի գործողությունների հետ կապված աղմուկն արդեն չի խանգարում ներդրողներին։ EPFR Global–ի տվյալներով, երկու շաբաթվա ընթացքում ռուսական արժեթղթերի մեջ ներդրվել է մի քանի միլիոն դոլար։

Երկ
30
Jan

Քվեբեկի մզկիթում կրակոցներից 6 մարդ է զոհվել

6 մարդ է զոհվել կանադական Քվեբեկի մզկիթում երեկոյան աղոթքի ժամանակ արձակված կրակոցներից, հայտնում է Reuters-ը: Հանցագործները երեքն են եղել, ոստիկանությունից հայտնել են, որ ձերբակալել են երկուսին:

Խոսքը Քվեբեկի Իսլամական մշակութային կենտրոնի մասին է: Ոստիկանությունը շրջափակել է տարածքը և հրաժարվել է մեկնաբանություններից:
Ըստ ականատեսի, մզկիթում մոտ 40 մարդ է եղել: Մեկ այլ աղբյուրի համաձայն՝ մզկիթում շուրջ 100 մարդ է եղել:

Էջեր

Subscribe to RSS - Աշխարհ