27.04.2024
Մերկելն ու Էրդողանը քննարկել են հարաբերությունները Բունդեսթագում ցեղասպանության ճանաչումից հետո
prev Նախորդ նորություն

Ամերիկա-բրիտանական ներխուժումն Իրաք անօրինական էր

Ամերիկա-բրիտանական ներխուժումն Իրաք անօրինական էր: Այս մասին հայտարարել է իրաքյան պատերազմի սկզբում՝ 2003 թ.-ին, Մեծ Բրիտանիայի կառավարությունում փոխվարչապետի պաշտոն զբաղեցրած Ջոն Պրեսկոտը, հայտնում է «Բի-բի-սի»-ն:

Բրիտանական Sunday Mirror թերթին տված հարցազրույցում նա հայտարարել է, որ ինքը ստիպված է ապրել այդ «կործանարար որոշմամբ» մինչեւ կյանքի վերջ: Լորդ Պրեսկոտի խոսքով, այժմ նա խորը կսկիծով համաձայնություն է հայտնում ՄԱԿ-ի նախկին գլխավոր քարտուղար Քոֆի Անանի հայտարարության հետ առ այն, որ Իրաք ներխուժունը իրավական հենք չունի:

Չնայած անցյալ շաբաթ Չիլկոտի հրապարակած զեկյուցում նշվում էր, թե ինչ հանգամանքներում է այդ ժամանակվա Մեծ Բրիտանիայի վարչապետ Թոնի Բլերը կայացրել Իրաք ներխուժման որոշումը, այնուամենայնիվ, Պրեսկոտը ցանկություն է հայտնել անձամբ նշել, թե ինչ դասեր պետք է քաղել այդ ամենից:

«Ինձ շատ է անհանգստացնում է այն, թե ինչպես էր Թոնի Բլերը գործեր տանում կառավարությունում: Մեզ ներկայացնում էին շատ քիչ գրավոր վկայություններ` որոշում կայացնելու համար: Իրաք ներխուժելու վերաբերյալ իրավական հիմնավորման ոչ մի փաստաթուղթ չի ներկայացվել մեզ», - ասել է Ջոն Պրեսկոտը:
ՌԴ-ի հետ հարաբերությունների վերականգնումը Թուրքիային կբերի $10 միլիարդ
Հաջորդ նորություն next