6.05.2024
ՌԴ-ը, ԱՄՆ-ը եւ Ֆրանսիան հանդես են եկել ԼՂ հակամարտության վերաբերյալ համատեղ հայտարարությամբ
prev Նախորդ նորություն

Փորձագետ. Գերմանիան պետք է ավելի ակտիվ դեր խաղա ԼՂ հակամարտության կարգավորման գործում

Huffington Post Deutschland հանդեսի գլխավոր խմբագիր, միջազգային հարցերով փորձագետ Շտեֆանի Լիխտենշտեյնն իր խմբագրականում կոչ է արել Գերմանիայի ԱԳ նախարարին ակտիվորեն մասնակցել Վիեննայում տեղի ունեցող բանակցություններին՝ ղարաբաղյան հակամարտության գոտում լարվածության թուլացման համար:

Գերմանիան նախագահում է ԵԱՀԿ-ում և միաժամանակ նաև Մինսկի խմբի անդամ է, ինչի շնորհիվ մեծ ազդեցություն ունի հակամարտության կարգավորման հարցում: Նրա խոսքով, որ կողմերի միջև հակասությունների պատճառով ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում բանակցությունները ոչ մի արդյունք չեն տվել: Մինսկի խումբը քննադատության է ենթարկվում նաև անգործության համար:

Փորձագետի նշել է, որ Ադրբեջանը չի համարում Ֆրանսիան, ՌԴ-ը և ԱՄՆ-ը բանակցություններում չեզոք կողմ, քանի որ այդ երկրներում մեծ հայկական համայնքներ կան: Ըստ նրա, հայտնի չէ, ՌԴ-ը հետաքրքրված է արդյոք տարածաշրջանում խաղաղությամբ և կայունությամբ: Այնուամենայնիվ, Մոսկվան միշտ էլ առաջատար դերն է ունենալու հակամարտության կարգավորման գործում, խոստովանում է հոդվածագիրը:

Հատկանշական է, որ ԼՂ հակամարտության գոտում ապրիլյան արյունալի բախումները հանրավոր եղավ դադարեցնել միայն Մոսկվայի ակտիվ նորգործության եւ բանակցային ջանքերի շնորհիվ:

Նրա խոսքով, այդ իրավիճակում պետք է փոխվի միջնորդների ֆորմատը և Գերմանիան պետք է այնտեղ տեղ գրավի: Ըստ նրա, Գերմանիայի ԱԳ նախարարը պետք է ուսումնասիրի խաղաղ բանակցությունների վերականգնման հնարավորություններն ու ՀՀ-ի ու Ադրբեջանի նախագահներին հրավիրի Մոսկվա բանակցությունների:

Նա հավելել է, որ Շտայնմայերը մեծ փորձ ունի հակամարտությունների կարգավորման գործում, քանի որ նա մասնակցում է Ուկրաինայի և Սիրիայի հակամարտությունների կարգավորմանը:
Տնտեսագետներ. Առանց կառուցվածքային բարեփոխումների Թուրքիայի տնտեսությանը «դանդաղ մահ» է սպասվում
Հաջորդ նորություն next
 Թուրքիան չի ձգտում թշնամանալ կամ պատերազմել տարածաշրջանի որևէ երկրի հետ. Էրդողան
03.05.2024
Թուրքիան չի ձգտում թշնամանալ կամ պատերազմել տարածաշրջանի որևէ երկրի հետ. Էրդողան