27.04.2024
Զախարյան. Հայաստանում նվազել են էլեկտրաէներգիայի կորուստները
prev Նախորդ նորություն

Բացառված չէ, որ ՀԷՑ-ի համար վերցված վարկն ուղղվի այլ ոլորտներ. տնտեսագետ

Հայաստանի կառավարության հայատարությունները մի կողմից ՀԷՑ-ի սեփականատիրոջ փոփոխության արդյունքում տնտեսվարող սուբյեկտի աշխատանքի արդյունավետության աճի, իսկ մյուս կողմից՝ Էլցանցերի պարտքերը մարելու համար գործադիրի անունից 30 տարով վարկ վերցնելու վերաբերյալ, մեղմ ասաց անհասկանլի են: Բացառված չէ, որ կառավարությունը թեպետ վարկը վերցնում է ՀԷՑ-ի պարտքերը մարելու նպատակով, սակայն տնտեսական դժվարություններից դրդված այն ուղղի այլ խնդիրների լուծման: Այս մասին VERELQ-ի հետ զրույցում ասաց տնտեսագետ Արտակ Մանուկյանը:

Վարկ 30 տարով

Կառավարության փետրվարի 19-ի նիստում գործադիրը հավանության արժանացրեց «Էներգետիկայի ոլորտի ընկերությունների ֆինանսական առողջացման» ծրագիրը, համաձայն որի Հայաստանի կառավարությունը Համաշախարհային բանկից վարկ է վերցնում՝ Հայկական էլեկտրական ցանցեր ընկերության պարտքերի մարման համար:

«Առաջարկվում է Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ «Հայկական ատոմային էլեկտրակայան» եւ «Երեւանի ջերմաէլեկտրակայան» ՓԲԸ-ներին երկարաժամկետ եւ ցածր տոկոսով վարկային միջոցների տրամադրում, որը պայմանավորված է ՀԷՑ-ի կողմից ստացված էլեկտրաէներգիայի դիմաց չվճարումներով, ինչպես նաեւ «Նաիրիտ» եւ «Վանաձոր-Քիմպրոմ» ընկերություններին տրամադրված փոխառություններով»,- որոշման նախագիծը ներկայացնելուց ասաց Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը՝ նշելով, որ վարկն արտոնյալ պայմաններով է տրամադրվում:

Վարկը տրամադրվում է 30 տարի ժամկետով, առաջին 14 տարին արտոնյալ պայմաներով, իսկ հետ 1.5 տոկոս տարեկան տոկոսադրույգով: «Սա արտոնյալ պայմաններով վարկ է, և այն հաստատ չի հանգեցնի էլեկտրաէներգիայի սակագների թանկացման», - հավելեց Զախարյանը: Վարչապետ Հովիկ Աբրահամյանը նկատեց. «Մենք պարտք ենք վերցնում նախկինում ստեղծված պրոբլեմը լուծելու համար: Սա է խնդիրը»: Կառավարության ջանքերն, ըստ Աբրահամյանի, այսուհետ ուղղված են լինելու էներգետիկայի համակարգն աշխուժացնելուն:

Հատկանշական է, որ ո՛չ նիստում, եւ ո՛չ էլ նիստից հետո նախարարը չասաց, թե որքան են կազմելու վարկային միջոցները: Հարցին, թե ինչո՞ւ ՀԷՑ-ի չվճարած պարտքերի համար պետք է պետությունը վարկ վերցնի, Երվանդ Զախարյանը չպատասխանեց ու արագ հեռացավ:

Սակագները պետք է նվազեն

«Այն, որ հիմա խոսում կամ հիմնավորում են, թե վարկը չի հանգեցնի էլեկտրաէներգիայի սակագիների բարձրացմանը, ու չեն խոսում սակագների նվազման մասին, անլուրջ է», - կարծում է Արտակ Մանուկյանը՝ հիշեցնելով, որ անցյալ տարի նույն կառավարության պնդումներով ՀԷՑ-ում մոտ 36 միլիարդ դրամի պարտք է առաջացել ոչ բարենպաստ եղանակային պայմանների և դոլար-դրամ փոխարժեի տատանումների արդյունքում:

«36 միլիարդից 12 միլիարդը 2014-ին սակագնի բարձրացումով փակեցին, 2015 թվականին հոսանքի թանկացումը 7 դրամով հիմնավորում էին՝ 24 միլիարդ դրամ պարտքն արագացված տեմպերով կփակենք, եւ այլեւս պարտք չի լինի: Ստացվում է, որ այ գումարը մարելուց հետո, ինչ պետք է տեղի ունենա 2016-ի օգոստոսին, ՀՀ բնակչությունը պետք է ակնկալի սակագների իջեցում: Այս մասին հայտարարել էր նաև Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը: Ընդհանրապես, սակագնի բարձրացման մասին խոսք լինել չի կարող, բազմաթիվ գործոններ կան, որոնք ազդում են սակագնի նվազման վրա», - նշեց տնտեսագետը՝ հավելելով, որ այս պայմաններում խոսել վարկ վերցնելու և սակագներ չբաձրանալու մասին «անտրամաբանական և անհասկանալի է»:

Փորձագետը հիշեց նաև Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանի հայտարարություններն առ այն, որ վերջին շրջանում ՀԷՑ-ի կառավարումը լավացել է, այն ավելի արդյունավետ է աշխատում, իսկ կորուստները նվազել են: «ՀԷՑ-ն արդեն նոր սեփականատերն է կառավարում, ինչը հանգեցրել է կորուստների կրճատմանը: 11.1 տոկոս կորուստ ունենք, նախկին 12.73 տոկոսի դիմաց», - ասել էր այս տարվա հունվարին Երվանդ Զախարյանն իր ամփոփիչ մամլո ասուլիսին:

«Եթե մենջմենթը լավացել է, իսկ կորուստները՝ նվազել, նշանակում է շուկայում մոնոպոլ դիրք ունեցող ՀԷՑ-ի ներքին արդյունավետությունն է բարձրանում: Իսկ սա նշանակում է, որ այդ կազմակերպությունը շահույթ է ստանում կամ այդ շահույթն ավելանում է: Ուստի անհասկանալի է, թե ինչու պետք է կառավարությունն այդ կազմակերպության համար վարկ վերցնի այն էլ 30 տարով», - հարց ուղղեց փորձագետը՝ հավելելով, որ մասնավոր ընկերության համար պետությունն, իհարկե, կարող վարկ վերցնել և դա նորմալ է, սակայն միայն կարճաժամկետ ու շուկայում հստակ բացասական միտումների առկայության պարագայում:

Համաշխարհային բանկի գործոնը

Ըստ Մանուկյանի, հաշվի առնելով այն, որ համաձայն բոլոր ցուցանիշների ՀԷՑ-ն օբյեկտիվորեն նոր վարկային միջոցներ ներգրավելու կարիք չպետք է ունենա, նաև այն, որ չի նշվում Համաշխարհային բանկից վերցվող վարկի չափը, բացառված չէ, որ այն վերցվում է այլ ծախսեր իրականացնելու համար:

«Ամորֆ նպատակով վարկ վերցնելն անընդունելի է», - ասաց նա՝ հավելելով, որ անհասկանելի է նաև, թե ինչու հենց Համաշխարհային բանկից է վարկ վերցվում: «Ինքս ժամեր շարունակ Հայաստանին նոր պարտք տալու մասին տեղեկատվություն եմ փնտրել Համաշխարհային բանկի կայքում, սակայն ոչինչ չեմ գտել: Կասկածելի է, որ նման մասշտաբի գործարքի մասին Համաշխարհային բանկը տեղեկատվություն չի տրամադրում, չնայած պնդումներին, թե այդ կառույցը ամենաթափանցիկներից է», - ասաց տնտեսագետը։

Նրա կարծիքով էներգետիկայի ոլորտը Համաշխարհային բանկի՝ վարկերով սնուցելու գործոնը կարող է երկակի նպատակ ունենալ: «Նախ վարկը քաղաքական ազդեցության միջոց է կամ լծակ: Իսկ երկրորդ, այդ կառույց հանդես է գալիս ՋԷԿ-երի ուժեղացման և Ատոմակայանի փակման օգտին: Սակայն անհասկանլի կերպով չի խոսում այլընտրանքային էներգետիկայի (քամի, արև) զարգացման հնարավորությունների մասին, ինչը Հայաստանում զարգացնելու ներուժ կա», - եզրափակեց Արտակ Մանուկյանը:

Վերջապես հարց է ծագում՝ ո՞ւմ էր պետք էլեկտրաէներգիայի սակագների բարձրաձման դեմ երկշաբաթյան անընդմեջ ցույցերը Երևանի կենտրոնում անցյալ տարի ամռանը, եթե սակագներն իրականում բարձրացվեցին, ՀԷՑ-ը վաճառվեց, իսկ կառավարությունը վարկային պատավորություններ է վերցնում Էլցանցերի պարտքերը մարելու համար:
ԵՏՀ. ԵԱՏՄ-ից Հայաստան ավտոմեքենաների ներկրման դեպքում 20% ԱԱՀ գանձումն անթույլատրելի է
Հաջորդ նորություն next

alexistogel

alexistogel

alexistogel

link alexistogel

alexistogel rtp

link alexistogel

situs alexistogel

alexistogel

alexistogel gacor

alexistogel rtp

alexistogel macau

alexistogel

link alternatif alexistogel

alexistogel

bandar alexistogel

situs alexistogel

bandar alexistogel

alexistogel terpercaya

alexistogel gacor

alexistogel terpercaya

alexistogel

alexistogel

alexistogel

situs alexistogel

alexistogel toto

alexistogel

alexistogel togel slot

slot gacor alexistogel

alexistogel gampang menang

alexistogel online

alexistogel

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

agen togel online