ՀՀ-ն հատուկ նշանակություն է տալիս ՌԴ-ի հետ հարաբերությունների զարգացմանը. ԱԽ քարտուղար

93

Այսօր ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը շնորհավորական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևին: Այս մասին հայտնում են ԱԽ-ի մամուլի ծառայությունից:


«Հեռագրում մասնավորապես ասված է՝


Հարգելի Նիկոլայ Պլատոնի


Ընդունեք իմ սրտագին շնորհավորանքները` կապված ՌԴ պետական տոնի՝ Ռուսաստանի օրվա հետ:


Այս օրը ռուսաստանցիների համար դարձել է հիրավի համազգային տոն, որը խորհրդանշում է համազգային միաբանությունը, զարգացումը և նոր Ռուսատանի ամրապնդումը՝ ժամանակակից ռուսական պետության, որի դերը համաշխարհային բեմում անշրջելիորեն աճում է:


Հայաստանի Հանրապետությունում հատուկ նշանակություն են տալիս Ռուսաստանի Դաշնության հետ համակողմանի հարաբերությունների զարգացմանը, բոլոր ոլորտներում փոխշահավետ կապերի հետագա ամրապնդմանը:


Վստահ եմ, որ մեր համատեղ աշխատանքի և շահագրգիռ համագործակցության շնորհիվ անվտանգության ոլորտում հայ-ռուսական ռազմավարական, դաշնակցային գործընկերությունը կշարունակի հաջողությամբ ընդլայնվել և խորանալ` օգնելով ապահովել մեր երկրների և ժողովուրդների կենսական շահերը ժամանակակից աշխարհում:


Հարգելի Նիկոլայ Պլատոնի, օգտվելով առիթից, ցանկանում եմ Ձեզ մաղթել, քաջ առողջություն, շարունակական հաջողություններ և ձեռքբերումներ Ձեր պետական գործունեության մեջ, խաղաղություն և բարեկեցություն բոլոր ռուսաստանցիներին», - ասված է հաղորդագրության մեջ:

Տպել

Загрузка...