Ողբերգություն «Շերեմետևո»-ում. Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Վլադիմիր Պուտինին

172

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ցավակացական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին` Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում վթարային վայրէջքի հետևանքով ինքնաթիռում բռնկված հրդեհի առնչությամբ, որը տասնյակ մարդկանց կյանք է խլել:


Ինչպես հայտնում են նախագահի մամուլի ծառայությունից, Արմեն Սարգսյանն իր ցավակցությունն է հայտնել զոհվածների հարազատներին ու մտերիմներին, իսկ տուժածներին մաղթել է շուտափույթ ապաքինում:


Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Մոսկվայի «Շերեմետեւո» օդանավակայանում երեկ հրդեհված ինքնաթիռ էր վայրէջք կատարել:


Նախնական տեղեկություններով, հայտնի էր զոհված 13 մարդու մասին: Ըստ Meduza-ի՝ ավիավթարի հետեւանքով զոհերի թիվը, վերջին տվյալներով, հասել է 41-ի։


 

Տպել

Թեմայի այլ նորություններ
Загрузка...