Ավելի քան 5,1 միլիոն դոլար. Նինոծմինդա-Բավրա ավտոճանապարհի վերանորոգումը մեկնարկել է

152

Միջազգային նշանակության Ախալցիխե-Նինոծմինդա ճանապարհի 14,6 կմ ճանապարհահատվածի նորոգման աշխատանքները սկսվել են: Ճանապարհի այս հատվածում վերականգնման աշխատանքներ 10 տարուց ավել է չեն իրականացվել: Գրում է sknews.ge լրատվականը:


Մայիսի 1-ին Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարի առաջին տեղակալ Իրակլի Քարսելաձեն այցելել է Սամցխե-Ջավախեթի: Նա տեղական ինքնակառավարման ներկայացուցիչների հետ ստուգել է ճանապարհի շինարարության աշխատանքները, գրում է aliq.ge-ն:


Հիշեցնենք՝ ճանապարհաշինարարական ծրագրի շրջանակներում նախատեսվում է վնասված ճանապարհի ամբողջական նորոգում, ճանապարհի լայնացում, երկաթբետոնե երեք կամուրջների և ջրատարների նորոգում: Նախատեսվում է նաև ճանապարհային նշանների տեղադրում:


Ավտոճանապարհների դեպարտամենտի տվյալներով, այս հատվածն անցնում է Գորելովկա, Ժդանովկա գյուղերով և ավարտվում վրաց-հայկական սահմանին:


Նախագիծը ֆինանսավորվում է պետական բյուջեից և դրա արժեքը գերազանցում է 13,8 միլիոն լարին (ավելի քան 5,1 միլիոն դոլար):


 

Տպել

Թեմայի այլ նորություններ
Загрузка...