Ստամբուլի քաղաքապետի ընդդիմադիր թեկնածուն պաշտոնապես դարձել է քաղաքապետ

Թուրքիայի «Ժողովրդահանրապետական» կուսակցության Ստամբուլի նահանգային կառույցի ղեկավար Ջանան Քաֆթանջըօղլուն ներկայացրել է ԿԸՀ–ի տրամադրած Ստամբուլի քաղաքապետի անունով վկայագիրը։

Թուրքական Cumhuriyet–ի փոխանցմամբ՝ Ջանան Քաֆթանջըօղլուի ներկայացրած լոսւանկարում ԿԸՀ–ի վկայագրում որպես Ստամբուլի քաղաքապետ նշված է ընդդիմադիր թեկնածու Էքրեմ Իմամօղլուի անունը։

Իշխող կուսակցությունը բողոքարկել էր արդյունքները, սակայն վերահաշվարկները լուրջ փոփոխություն չեն գրանցել։


 

Տպել

Загрузка...