Հայացք Երևանից. Թուրքական ուղղաթիռների հետ կապված միջաջեպը ապացուցել է հայ-ռուսական ՀՕՊ համակարգի կենսունակությունը
Հայ-ռուսական ՀՕՊ միասնական համակարգը իրենից ներկայացնում է հայկական օդային տարածքի արդյունավետ պաշտպանություն: Այդ մասին հայտարարել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը Երևանում կայացած «Հայաստանը և հարևան երկրները.Արտաքին մարտահրավերներն ու ներքին տրանսֆորմացիաները» կլոր սեղանի ընթացքում:
Նախկին նախարարի խոսքով, այդ համակարգն իր արդյունավետությունը ապացուցել է թուրքական ուղղաթիռների մասնակությամբ հոկտեմբերյան միջադեպի ժամանակ, երբ խախտվել էր ՀՀ-ի օդային տարածքը: Հարությունյանը նշել է, որ այն բանից հետո, երբ թուրքական ուղղաթիռները հայտնվել են ՀՀ օդային տարածքում, վերահսկողության համակարգը միանգամից պարզել է թիրախի բնույթը, զինված է այն, թե ոչ և օդ կործանիչ է բարձրացել, ինչից հետո ուղղաթիռները վերադարձել են հետ Թուրքիա:
Խորացնելով ռազմա-տեխնիկական համագործակցության թեման` Հարությունյանը հիշեցրել է, որ ՀՕՊ միասնական համակարգը՝ՀՀ-ի ու ՌԴ-ի բազմավեկտոր, ռազմավարական դաշնակցության անբաժանելի մասին է: Այդ համագործակցությունը լիովին համապատասխանում է ՀՀ-ի շահերից՝տարածաշրջանում բարդ գործընթացների կոնտեքստում: «Մերձավոր Արևելքի արյունալի իրադարձությունները տեղի են ունենում ՀՀ-ի սահմաններից մի քանի հարյուր կմ հեռավորության վրա, այդ պայմաններում՝կայունության և երկարաժամկետ անվտանգության ապահովումը՝օբյեկտիվ անհրաժեշտություն է»,-նշել է նա:
Նախկին նախարարը կարծում է, որ 1990-ական թթ.-ի սկզբին ՀՀ-ը ոչ ստանդարտ որոշում է կայացրել՝ միանալով Մոսկվայի կողմից նախաձեռնված անվտանգության համակարգին: Մասնավորապես, Երևան ստորագրել է Հավաքական անվտանգության մասին պայմանագիրը, 1997թ.-ին ստորագրվել էր Մեծ պայմանագիչը՝ "Բարեկամության, համագործակցության և գործընկերության մասին": Հետագա տարիներին այդ համագործակցությունը ամրապնդվել է նորմատիվ-իրավական նոր ակտերով:
«ՀՀ-ը ԽՍՀՄ-ի փլուզումից հետո, ի տարբերություն Վրաստանի ու Ադրբեջանի, ընտրեց Մոսկվայի հետ ռազմավարական համագործակցությունը: Դա ոչ ստանդարտ քայլ էր, հաշվի առնելով թե ինչ վիճակում էր գտնվում բուն ՌԴ-ը: Սակայն ՀՀ-ը չի սխալվել և դա ապացուցում է այսօրվա հարաբերությունների մակարդակը»,-նշել է Հարությունյանը: