Մադուրոն տվեց Վենեսուելայի պատմության մեջ խոշորագույն զորավարժությունների մեկնարկը

138

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն այցելել է «Անգոստուրա-200» զորավարժություններ՝ ժողովրդական աշխարհազորի մասնակցությամբ, որոնք սկսվել են Միրանդայի նահանգում:


Մադուրոն զորավարժություններից առաջ հանդիպել է զինվորականների հետ եւ դիտել ռազմական տեխնիկան: Զորավարժությունների մասնակիցների առջեւ ունեցած ելույթում Վենեսուելայի ղեկավարն ընդգծել է բանակի արդիականացման եւ լրացուցիչ միջոցների ներդրման անհրաժեշտությունը՝ արդի սպառազինություն գնելու համար:


Զորավարժությունները տեղի կունենան փետրվարի 10-ից մինչեւ 15-ը: Դրանք նվիրված են Անգոստուրայի կոնգրեսի 200-ամյակին, որտեղ 1819 թվականին Անգոստուրա քաղաքում հռչակվեց Վենեսուելայի անկախությունը:

Տպել

Թեմայի այլ նորություններ