27.04.2024
Ադրբեջանում կարտադրվեն ԳԱԶ մեքենաներ
prev Նախորդ նորություն

Ադրբեջանի հետ խաղաղության այլընտրանքը կատաստրոֆան է. Մնացականյան

Հայաստանի համար Ադրբեջանի հետ բանակցություններում գլխավոր հարցը եղել եւ մնում է Արցախի ստատուսի ու անվտանգության հարցը: Այս մասին լրագրողների հետ զրույցում, պատասխանելով VERELQ-ի հարցին, հայտարարեց Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ հավելելով, որ Բաքվի հետ խաղաղության շուրջ բանակցությունները որեւէ պարտվողական տրամադարությունների մասին չեն կարող վկայել:


Հրաժարվե՞լ ենք նախկին պայմանավորվածություններից


Փարիզում Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ հանդիպումից հետո Երեւանն ու Բաքուն, իսկ այնուհետեւ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները հանդես եկան համանման հայտարարություններով՝ ազդարարելով հակամարտող կողմերին խաղաղության նախապատրաստելու անհրաժեշտության մասին: Այս հայտարարությունը տարբեր մեկնաբանությունների առիթ դարձավ, հատկապես հաշվի առնելով, որ մինչ այդ Միլանում տեղի ունեցած նույն ձեւաչափով հանդիպման ժամանակ կողմերը համաձայնել էին, որ կա որոշոկի փոխըմբռնում:



Հայաստանի ընդդիմության ներկայացուցիչները միանգամից հարց բարձրացրեցին առ այն, արդյոք հայկական կողմը ջանքեր գործադրում է 2016 թ-ի ապրիլյան ռամազմական գործողություններից հետո Վիեննայում եւ Սանկտ-Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունների կյանքի կոչման ուղղությամբ: Դրանք են՝ շփման գծում հատուկ սարքավորումների տեղակայումը, միջազգային դիտորդների խմբի ավելացումը եւ զինադադարի խախտումների հետաքննության մեխանիզմների ներդրումը:


Մնացականյանը նախ նշեց, որ հայկական կողմը բանակցություններում պարտվողական չի եղել ու չի լինելու, ու միանգամից հավելեց, որ խաղաղությունը շատ կարեւոր է, քանի որ, նրա կարծիքով, «խաղաղության այլընտրանքը կատաստրոֆան է»: Մեր հարցին, թե ինքը (Մնացականյանը - խմբ.) նշեց, որ խաղաղության այլընտրանքը կատաստրոֆան է, իսկապե՞ս այդքան օրհասական է վիճակը, քանի որ 20 տարի է՝ խաղաղություն չէ, բայց պատերազմ էլ չէ որպես այդպիսին, Մնացականյանը պատասխանեց.


«Ես շատ անհանգիստ եմ այն առումով, որ ամեն անգամ մենք ունենում ենք իրավիճակ, երբ մեր հասարակության մեջ ստեղծվում է իրավիճակ, թե ամենը լինելու է վատ: Ինչ վերաբերվում է կատաստրոֆային, պատերազմը ի՞նչ է, այլընտրանքը խաղաղության ի՞նչ է: Մենք շարունակական աշխատելու ենք այս հարցի շուրջ, մենք պահպանելու ենք խաղաղությունը, պահպանելու ենք խաղաղ գործընթացը»:


Միեւնույն ժամանակ նա հավելեց, որ հայկական կողմը չի հրաժարվել Վիեննայում եւ Սանկտ-Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունների կյանքի կոչման հանձնառությունից: «Մենք պետք է աշխատենք այդ ուղղությամբ եւ անենք ամեն ինչ, որ դրանք կյանքի կոչվեն», - ասաց նա:


Նախարարի զարմանքն են հարուցել հանրության որոշ շրջանակների մոտ պարտվողականության մասին ծավալվող խոսակցությունները: «Ինձ համար շատ հետաքրքիր է եղել հետեւել, թե ինչպես են մեկնաբանությունները գնում եւ ինձ մոտ որոշ չափով եղել է զարմանք, որ մենք ինչ-որ պարտվողականության տրամադրություն ունենք մեր հասարակությունում, մենք ինքնավստահությունն ենք կորցրել: Ես վստահ եմ, որ մենք նման բան չունենք մեր հասարակության մեջ: Դա վիրավորական է մեր հասարակության համար: Մենք պարտվողական չենք եղել եւ չենք լինելու, առավել եւս ինքնավստահության հարցում», - ասաց նա:


Ի՞նչ է նշանակում խաղաղության պատրաստել


«Ես պետք է ասեմ այն, ինչն ասված է մեր հաղորդագրության մեջ եւ ուրախալի է նաեւ, որ կա մյուս կողմի հաղորդագրության մեջ: Այն ինչ-որ ասվել է` դա շարունակական հետեւողական քաղաքականություն է եւ նորություն չէ մեզ համար, որովհետեւ անհնար է մի կողմից բանակցել խաղաղություն, իսկ մյուս կողմից սերմել թշնամություն», - ասաց Մնացականյանը՝ պատասխանելով հարցին, թե Փարիզում հանդիպումից հետո հաղորդագրություն տարածվեց հասարակություններին խաղաղության նախապատրաստման վերաբերյալ, ի՞նչ մանրամասներ կարող է ներկայացնել բանակցային գործընթացի հետ կապված:



Այդ առումով է, նրա խոսքով, հայկական կողմը ուշադրություն դարձանում այն հանգամանքին, որ շատ կարեւորն են խաղաղության միջավայրի ձեւավորմանը նպաստող բոլոր էլեմենտները:


ԱԳ նախարարը վստահեցրեց, որ հայկական կողմը չի շեղվել բանակցային գործընթացի տրամաբանությունից: Այսպես նա պատասխանեց VERELQ-ի հարցին, թե ի՞նչ պայմաններով է քննարկվում այդ խաղաղությունը:


«Դուք շատ լավ գիտեք, որ մենք որեւէ կերպ չենք շեղվել այն բաներից, ինչ որ ասել ենք: Ես վստահ եմ, որ բազմիցս լսել եք եւ որեւէ շեղում այդ առումով չի եղել մեր դիրքորոշման մեջ եւ մենք ընդգծել ենք այն բոլոր հիմնական սկզբունքները, որոնք վերաբերվում են բացառապես խաղաղ բանակցություններին, բացառապես խաղաղ կարգավորմանը, բացառապես Մինսկի խմբի շրջանակներում եւ ամենակարեւորը, որ մենք ասել ենք՝ Հայաստանի համար ստատուսի եւ անվտանգության հարցերը մնում են ամենագերակա խնդիրը», - ասաց նա՝ հավելելով, որ հայկական կողմն ունի գերակայություններ, որոնցից չի հրաժարվել եւ դրա մասին տեղեկացրել է հանրությանը:


Խաղաղութուն՝ զիջման գնո՞վ


Նախարարը դեռ երկար կխոսեր խաղաղության կարեւորության մասին, եթե չհնչեր լրագրողներից մեկի հարցը՝ ինքը կողմնակի՞ց է տարածքների զիջման գնով խաղաղություն ձեռք բերելուն: Այս հարցին Մնացականյանը կոնկրետ չպատասխանեց՝ ասելով. «Ես չեմ խոսելու դրա մասին, ես նորից եմ խոսել այդ մասին: Առաջնային խնդիրը մեր համար ստատուսն է եւ անվտանգությունը: Ինչո՞ւ եք ուզում, որ ես այդ հարցին անդրադառնամ»:


Մեր դիտարկմանը, թե ադրբեջանական կողմը հանդիպումներից մեկից հետո հայտարարել էր, որ որոշակի փոխըմբռնում կա, արդյո՞ք ստատուսի եւ անվտանգության հարցով հակառակորդ կողմի հետ փոխըմբռնում կա, Մնացականյանը պատասխանեց. «Փոխըմբռնում է այնքանով, որ վստահ եմ, որ բավական հասկանալի է այն, թե ինչ մոտեցումներով է Հայաստանը մոտենում: Մենք մեր տրամաբանության եւ մոտեցումների մեջ ցույց ենք տալիս, թե ինչ մոտեցումներով ենք մոտենում»:


Ինչ վերաբերվում է բանակցային գործընթացում ԼՂ ներգրավվածության հարցին, որը առաջ էր քաշել վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Մնացականյանն արջագանքեց դիվանագիտորեն. «Ինչ վերաբերում է բանակցային գործընթացում ԼՂ ներգրավվածության հարցին որպես որոշիչ ձայն, ապա ասեմ, որ սա հետեւողական աշխատանք է: Սա մեր համար շատ կոնկրետ պրակտիկ խնդիր է՝ բանակցային գործընթացում պրոգրես ունենալու համար»:


Շեղո՞ւմ Մինսկի խմբի համանախագահության ֆորմատից


Նիկոլ Փաշինյանն իշխանության գալուց հետո արդեն երրորդ անգամն է հանդիպում Ադրբեջանի նախագահին՝ առանց ՄԽ համանախագահների ներկայության, որը տարբեր քննարկումների առիթ է տվել: Մասնագետների մի մասը կասկած ունի, որ երկու պետությունների ղեկավարներն, բանակցելով առանց միջնորդների, քիչ-քիչ փորձում են հեռանալ ԵԱՀԿ ՄԽ ձեւաչափից:


Այս կասկածներին եւս Զոհրաբ Մնացականյանը բացասական պատասխանեց՝ նշելով, որ բանակցային ձեւաչափից շեղում չկա: «Չէի ասի: Եղել է 3 հանդիպում, որոնք եղել են հանպատրաստի եւ առիթն օգտագործվել է, որ 2 երկրների ղեկավարները գտնվել են նույն վայրում` ինչ-որ միջոցառումների ժամանակ: Եւ սա ողջունելի է, որովհետեւ 2 ղեկավարների համար առիթ է եղել միմյանց ճանաչելու, միմյանց զգալու, միմյանց հետ փոխանակելու տեսլականները, մոտեցումները, միմյանց զգալու, որպես մարդ եւ այս առումով սա շատ դրական բան է՝ այն առումով, որ հնարավորություն է ստեղծում ավելի արդյունավետ աշխատելու այս հարցերի շուրջ», - ասաց նա:


 


 


 

Խաղաղության նախապատրաստվելու մասին ՀՀ ԱԳՆ-ի հայտարարությունն անհասկանալի է. Բալասանյան
Հաջորդ նորություն next

alexistogel

alexistogel

alexistogel

link alexistogel

alexistogel rtp

link alexistogel

situs alexistogel

alexistogel

alexistogel gacor

alexistogel rtp

alexistogel macau

alexistogel

link alternatif alexistogel

alexistogel

bandar alexistogel

situs alexistogel

bandar alexistogel

alexistogel terpercaya

alexistogel gacor

alexistogel terpercaya

alexistogel

alexistogel

alexistogel

situs alexistogel

alexistogel toto

alexistogel

alexistogel togel slot

slot gacor alexistogel

alexistogel gampang menang

alexistogel online

alexistogel

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

agen togel online