27.04.2024
ALNOWAIS Investments ընկերությունը հետաքրքրված է ՀՀ-ում վերականգնվող էներգետիկայի ոլորտով
prev Նախորդ նորություն

Նիկոլը Դե Գոլը չէ, Արցախն էլ Ալժիր չէ. չի ստացվի. Ստեփան Դանիելյան

Արցախի հարցում Նիկոլ Փաշինյանի նախընտրական թեզն այն էր, որ Հայաստանը Արցախի անունից չի բանակցելու: Այդ թեզը հաշվի առնելով են շատ ընտրողներ կատարել իրենց ընտրությունը: Այս մասին իր Facebook-յան էջում գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը՝ անդրադառնալով այսօր Փարիզում նախատեսված Մնացականյան-Մամեդյարով հանդիպմանը:


ՀՀ եւ Ադրբեջանի ԱԳ նապարարությունների հաղորդմամբ, հունվարի 16-ին Փարիզում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ և մասնակցությամբ կայանալու է ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ: հանդիպմանը քննարկվելու է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացը:


Մինչ Փարիզ մեկնելը, շաբաթ օրը Զոհրաբ Մնացականյանը հանդիպում է ունեցելԼեռնային Ղարաբաղի արտգործնախարար Մասիս Մայիլյանի հետ: Այդ հանդիպմանը Մնացականյանն ընդգծել է, որ Արցախի կարգավիճակը և անվտանգությունը Հայաստանի առաջնահերթություններն են, և վերստին շեշտել է, որ խաղաղության գործընթացում կարևոր է Արցախի որոշիչ ձայնը և ներգրավվածությունը:


Այս դիրքորոշումը քաջածանոթ է հատկապես նրանց, ովքեր Հայաստանի հետ ներգրավված են հանգուցալուծման գործընթացում, ընդ որում, այս շրջանակներում վերջին ամիսներին անցկացվող հանդիպումներն արձանագրել են դրական դինամիկա, ասել է ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը:


Քաղաքագետ Դանիելյանի կարծիքով, չնայած Փաշինյանի՝ «Արցախի անունից չենք բանակցելու» հայտարարությանը, այժմ Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարները շարունակում են բանակցությունները` քննարկում են Արցախի խնդիրը: «Ինչ են քննարկում, անհասկանալի է», - հարցադրում է կատարում քաղաքագետն ու շարունակում. «Եթե պարզվի, որ քննարկվում է Արցախի կարգավիճակի հարցը, ապա դա նշանակում է, որ իշխող ուժը ընտրություններից առաջ խաբել է ընտրողներին»:


«Եթե գործող իշխանությունը Արցախի խնդրում փոխի իր դիրքորոշումը, ապա պետք է արտահերթ խորհրդարանական ընտրություններ տեղի ունենան, որի ժամանակ այդ նոր թեզով գնա ընտրություններին: Հանրաքվեյով տակից դուրս գալ չի ստացվի, դա այն հարց չի:


Արցախի հարցն իր նշանակությամբ մյուս չկատարված բազմաթիվ խոստումներից (Ընտրական Օրենսգիրք, Կուսակցությունների մասին օրենք, Սահմանադրության փոփոխություններ, ԵԱՏՄ-ից դուրս գալ, Կուտակային, բյուջեն գողացված փողերով լցնելը և այլն, և այլ, և այլն ...) տարբերվում է: Այս հարցում չեն կարող ասել, որ իրավիճակ է փոխվել», - նշում է փորձագետը:


Վերջում նա հետգրության ձեւով հիշեցնում է Ալժիրի հարցում Շառլ Դե Գոլի դիրքորոշման ու գործողության մասին: «Ժամանակի Դե Գոլը խաբել է ֆրանսիացիներին, ընտրություններից առաջ խոստանալով, որ Ֆրանսիան Ալժիրից դուրս չի գալու, սակայն ընտրություններում հաղթելուց հետո արեց հակառակը: Ուրեմն, Նիկոլը Դե Գոլը չի, Արցախն էլ Ալժիր չի: Չի ստացվի», - նշում է նա:


Վերջին անգամ Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարները հանդիպել էին անցյալ տարվա վերջին Միլանում, որից հետո Մամեդյարովը հայտարարեց հայաստանցի գործընկերոջ հետ ԼՂ հարցում փոխըմբռնման հասնելու մասին:


ՀՀ ԱԳՆ–ից արձագանքել էին այդ հայտարարությանը նշելով, որ համաձայնություն էլ ձեռք է բերվել Հայաստանի և Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների պատվիրակությունների ղեկավարների հետ համատեղ հայտարարության վերաբերյալ:


«Նման ձևաչափով հայտարարություններ երկար ժամանակ է, ինչ չէր հաջողվում ընդունել, այնուամենայնիվ, Միլանում հնարավոր դարձավ համաձայնություն ձեռք բերել հայտարարության տեքստի շուրջ»,–ասված էր ՀՀ ԱԳՆ հայտարարության մեջ:


Անցած տարվա հուլիսից են սկսվել Ղարաբաղի հարցով Հայաստանի նոր իշխանությունների բանակցությունները Ադրբեջանի ներկայացուցիչների հետ: Հուլիսին Բրյուսելում տեղի է ունեցել Մնացականյան-Մամեդյարով առաջին հանդիպումը, այսօրվանը կլինի նրանց արդեն չորրորդ հանդիպումը:

ԼՀԿ ու ԲՀԿ պատգամավորները շարունակում են հաշիվ պարզել ԱԺ-ում
Հաջորդ նորություն next

alexistogel

alexistogel

alexistogel

link alexistogel

alexistogel rtp

link alexistogel

situs alexistogel

alexistogel

alexistogel gacor

alexistogel rtp

alexistogel macau

alexistogel

link alternatif alexistogel

alexistogel

bandar alexistogel

situs alexistogel

bandar alexistogel

alexistogel terpercaya

alexistogel gacor

alexistogel terpercaya

alexistogel

alexistogel

alexistogel

situs alexistogel

alexistogel toto

alexistogel

alexistogel togel slot

slot gacor alexistogel

alexistogel gampang menang

alexistogel online

alexistogel

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

agen togel online