Ամերիկացի զինվորականները Սիրիայից որոշ տեխնիկա են դուրս բերել

ԱՄՆ զինվորականները որոշ տեխնիկա են դուրս բերել Սիրիայից, հաղորդում է AFP- ն` հղում կատարելով Պենտագոնի ներկայացուցիչին:

«Ես կարող եմ հաստատել Սիրիայից տեխնիկայի դուրսբերումը», - ասել է պաշտոնյան: «Անվտանգության նկատառումներից ես հիմա մանրամասներ չեմ ներկայացնի»:


Դեկտեմբերի 19-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր ամերիկյան զորքերը Սիրիայից դուրս բերելու որոշման մասին: Սակայն զորքերի դուրսբերման ժամանակացույցը դեռեւս պարզ չէ:

Տպել

Թեմայի այլ նորություններ