Մինսկը պատրաստ է ռիսկի տակ դնել ՀՀ-ի հետ հարաբերությունները հանուն Բաքվի. փորձագետ

Լուկաշենկոյի ու Ալիևի միջև վստահությունն այնքան բարձր է, որ Բելառուստ փաստորեն նրան է վստահում այլոց գաղտնիքները: Իսկ Բելառուսի գլխավոր շահն Ադրբեջանում (զենքերի վաճառք) այնքան ուժեղ է, որ Մինսկը հանուն դրա պատրաստ է ռիսկի ենթարկել ՀՀ-ի հետ հարաբերությունները:


Այդ մասին հայտարարել է տնտեսագետ Լև Մարգոլինը: Նրա խոսքով, Ադրբեջանի գլխավոր շահը հենց զենքերի գնման մեջ է`այն այնքան ուժեղ է, որ Մինսկը պատրաստ է ռիսկի տակ դնել ՀՀ-ի հետ հարաբերությունները:


Ըստ նրա, Մինսկը ՀՀ-ի հետ հարաբերությունները կառուցում է հետևյալ բանաձևով`ՀՀ-ն ոչ մի տեղ չի փախչի, իսկ Ադրբեջանը զենքերի գլխավոր գնորդ է, ով գումարներ ունի: Նա հավելել է, որ ընկերությունն`ընկերությունով, իսկ բիզնեսը`բիզնես:

Տպել

Թեմայի այլ նորություններ