27.04.2024
Հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 120 անգամ. շաբաթն առաջնագծում
prev Նախորդ նորություն

Նիկոլ Փաշինյանը արգելեց Ժիրայր Սեֆիլյանի մուտքը ԱԺ

Ժիրայր Սեֆիլյանը չի կարող ընդգրկվել նախընտրական ցուցակում և չի մասնակցի առաջիկա խորհրդարանական ընտրություններին: «Սասնա ծռեր» կուսակցության խոսնակ Հերմինե Մկրտչյանը հայտարարել է, որ Սեֆիլյանը ՀՀ քաղաքացիություն չունի.

«Ժիրայր Սեֆիլյանը որպես թեկնածու չի կարող ընդգրկվել նախընտրական ցուցակում, քանի որ նրան այդպես էլ ՀՀ քացաքացիություն չի շնորհվել»,- ասել է նա: Սեֆիլյանը, համաձայն խոսնակի, որպես «Սասնա ծռեր» կուսակցության պատվավոր ներկայացուցիչ, իր ակտիվ մասնակցությունը կբերի ողջ ընտրական գործընթացի ընթացքում:

Ժիրայր Սեֆիլյանը օգոստոսի 2-ին դիմել է ՀՀ քաղաքացիություն ստանալու համար: Խոսնակը նշել է, որ նա իր դիմումին նաև առանձին նամակ է կցել, որպեսզի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հաշվի առնելով քաղաքացիություն ստանալու վերաբերյալ իր նախկին դիմումները, քաղաքացիություն շնորհելու հարցը լուծի հետին թվով: Հոկտեմբերի սկզբին ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը հայտնել է, որ այդ հարցը կարող է լուծվել դատական կարգով:

«Քանի որ քաղաքացիություն շնորհելու լիազորությունը հայեցողական է, տվյալ պարագայում օրենքը չի արգելում հարգելի համարել Ժիրայր Սեֆիլյանի նախկին դիմումները և նրան քաղաքացիություն շնորհել հետին թվով: Ըստ այդմ՝ ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավարն, ըստ էության, արձանագրում է, որ չկա Ժիրայր Սեֆիլյանին հետին թվով քաղաքացիություն շնորհելու ցանկություն և կամք: Աղաջանյանը նշել է, որ եթե Ժիրայր Սեֆիլյանը համաձայն չէ այդ որոշման հետ, ապա կարող է դիմել դատարան»,- ասել է Մկրտչյանը Yerkir-ի հետ զրույցում:

Իսկ ճշտող հարցին, թե եթե հետին թվով չեն շնորհել քաղաքացիություն, ապա բնականոն ընթացակարգո՞վ էլ քաղաքացիություն չեն տալու, արձագանքել. «Սեֆիլյանը դիմել է նաև բնականոն ընթացակարգով քաղաքացիություն ստանալու համար, դիմումն ընթացքի մեջ է, սակայն դա էլ անհասկանալի պատճառներով հետաձգում են»:


 

ՀՀԿ-ի «անակնկալը»` կմասնակցեն ԱԺ ընտրություններին ու կլինեն ընդդիմություն
Հաջորդ նորություն next