Հնդկաստանը հույս ունի համոզել ԱՄՆ-ին շարունակել իրանական նավթ ներկրել

Հնդկաստանը հույս ունի, որ իրեն կհաջողվի համոզել ԱՄՆ-ին իրեն հնարավորություն տա Իրանից հում նավթ ներկրել, սակայն այնպես, որ երկիրը ԱՄՆ-ի պատժամիջոցային ցուցակում չհայտնվի: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին պատմել է իրանական ԱԳՆ-ում աղբյուրը:


Նա նշել է, որ այդ հարցով արդեն կայացել է բանակցությունների 4 փուլ:

Հիշեցնենք, որ մայիսին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Վաշինգտոնը դուրս է գալիս Իրանի հետ միջուկային գործարքից: Նա նաև հայտնել էր, որ Իրանի դեմ բոլոր պատժամիջոցները կվերականգնվեն, այդ թվում` երկակի, այսինքն նաև այն երկրների դեմ, որոնք բիզնես են վարում Իրանի հետ:

Տպել

Թեմայի այլ նորություններ
Загрузка...