Պոմպեո․ Էրդողանը պետք է դիմակայի ՆԱՏՕ-ն լքելու ցանկացած գայթակղությանը

546

Ռեջեփ Թայիփ Էրդողանը ռուսական բարեկամության որոնումներում պետք է դիմակայի ՆԱՏՕ-ն լքելու ցանկացած գայթակղությանը։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն։

Նրա խոսքերով՝ Թուրքիայի դուրս գալը ՆԱՏՕ-ից անհաջողություն կլինի Դաշինքի եւ ԱՄՆ-ի համար, բայց ավելի շատ՝ թուրք ժողովրդի համար։

Պատասխանելով այն հարցին, թե արդյոք մոտ է այն ժամանակը, երբ Թուրքիայի ապագան, որպես ՆԱՏՕ-ի անդամ եւ որպես դաշնակից, հարցականի տակ է, Պոմպեոն ասել է․ «Հուսով եմ՝ ո՛չ։ Մենք հույս ունենք, որ Թուրքիան եւ նախագահ Էրդողանը կհասկանան, որ ԱՄՆ-ը ավելի լավ դաշնակից է, քան Իրանը։ Եւ Էրդողանը պետք է ընտրի ԱՄՆ-ի, Եվրոպայի եւ ՆԱՏՕ-ի հետ առավել խորը հարաբերությունների ճանապարհը»։

Տպել

Загрузка...