Վրաստանը կշարունակի ՆԱՏՕ-ին և ԵՄ-ին ինտեգրվելու քաղաքականությունը

244

Վրաստանը կշարունակի եվրաատլանտյան ինտեգրման քաղաքականությունը: Այդ մասին նոյեմբերի 1-ին հայտարարել է երկրի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին՝ Բաթումում ելույթ ունենալով Վրաստանի պաշտպանության եւ անվտանգության հարցերին նվիրված միջազգային խորհրդաժողովի բացմանը: 


«Մենք գտնում ենք, որ ՆԱՏՕ-ին անդամակցությունը կդառնա Վրաստանի ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության երաշխավորը երկրի միջազգայնորեն ճանաչված սահմանների շրջանակներում: Վրաստանը կշարունակի ՆԱՏՕ-ին եւ ԵՄ-ին լիարժեք ինտեգրվելու քաղաքականությունը»,-ասել է Մարգվելաշվիլին:

Տպել

Загрузка...