ՌԴ-ն ամբողջությամբ աջակցում է Հայաստանում կոռուպցիայի դեմ մեր պայքարին․ Փաշինյան

152

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը France 24-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Ռուսաստանի իշխանությունները, այդ թվում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ամբողջությամբ աջակցում են Հայաստանում կոռուպցիայի դեմ մեր պայքարին:


Փաշինյանը պատասխանելով լրագրողի հարցին՝ հերքել է այն մտավախությունները, թե քանի որ Հայաստանում ռոսւական ռազմաբազայի առկայությունը հարավորություն է ստեղծում Մոսկվայի համար միջամտելու ՀՀ ներքին գործերին։ «Շատ է խոսվել Հայաստանում ռուսական ռազմակայանի առկայության մասին, որն իբր, ապացուցում է Հայաստանի ինքնիշխանության սահմանափակումը», - ասել է վարչապետը:


Նրա խոսքով, Հայաստանն այսօր ոչ պակաս անկախ երկիր է, որքան օրինակ, Ֆրանսիան։ Փաշինյանն իրեն համարում է Հայաստանի ինքնորոշման երաշխավորը:



«Ես ուրախ եմ, որ մեր բոլոր գործընկերները, այդ թվում Ռուսաստանը, ամբողջությամբ հարգում են Հայաստանի անկախությունը: Ես բացարձակ ճշգրտությամբ կարող եմ ասել, որ ռուսական իշխանությունները, այդ թվում ՌԴ նախագահը, ամբողջությամբ աջակցում են կոռուպցիայի դեմ մեր պայքարին»,-ընդգծել է Փաշինյանը:


ՀՀ վարչապետը հիշեցրել է, որ Հայաստանում շարունակվում են կոռուպցիոն իրավախախտումների հետաքննությունները ինչպես ռուսական, այնպես էլ ֆրանսիական ու գերմանական ընկերությունների հետ կապված:


 

Տպել

Թեմայի այլ նորություններ