24.11.2024
ԵԽԽՎ-ում Ադրբեջանը դեմ է քվեարկել բանաձեւ դարձած հակահայկական նախաձեռնությանը․ ինչո՞ւ
prev Նախորդ նորություն

Ազատ վիզային ռեժիմի հաստատման հեռանկարները կախված են բացառապես Վրաստանից և ՌԴ-ից. Կարասին

Վրաստանի և Ռուսաստանի միջև ազատ վիզային ռեժիմի հաստատման հեռանկարները կախված են բացառապես այդ երկու պետություններից: Այդ մասին Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը հայտարարեց երեկ` Ժնևում երկկողմ հարաբերությունների կարգավորման նվիրված բանակցությունների 45-րդ փուլի ավարտին:

Բանակցություններին Մոսկվայի և Թբիլիսիի ներկայացուցիչներից բացի, մասնակցում էին եվրոպական կառույցների, ՄԱԿ-ի, Միացյալ Նահանգների ինչպես նաև Աբխազիայի և Հարավային Օսիայի պատվիրակությունների անդամները:

«Ազատ վիզային ռեժիմի հաստատման հեռանկարները կախված են բացառապես երկու կողմից` Ռուսաստանից և Վրաստանից: Եթե մենք կարողանանք լուծել անվտանգությանը, ահաբեկչությանը վերաբերող հարցերը, ապա ուշ թե շուտ կկարողանանք հասնել նաև դյուրացված կամ նույնիսկ ազատ վիզային ռեժիմի հաստատմանը: Այս հարցի շուրջ քաղաքական հակամարտություն գոյություն չունի: Մենք իհարկե կցանկանայինք, որ մեր պետությունների միջև լիարժեք դիվանագիտական հարաբերություններ լինեին, սակայն եթե դա չի ստացվում, ապա մենք կսպասենք ավելի հարմար պահի: Ամեն դեպքում, մենք մտածում ենք վիզային խնդրի մասինև աշխատում ենք այդ ուղղությամբ», - Վրաստանի Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում հայտարարում էր Կարասինը: