27.04.2024
Վրացական գինու գլխավոր սպառողը Ռուսաստանն է
prev Նախորդ նորություն

Ադրբեջանն Իտալիայից գնել է 10 մարտական ինքնաթիռ

Ադրբեջանն Իտալիայից գնել է 10 ուսումնա-մարտական M-346 ինքաթիռներ և պատվիրել է ևս 15 մեքենա:


M-346 ինքնաթիռը նախատեսված է Իտալիայի օդուժի անձնակազմի որակների բարձրացման համար: Առաջին անգամ այդ ինքնաթիռով թռիչք է իրականացվել 2004թ.-ի հուլիսին: Ինքաթիռը կարող է զարգացնել 1050 կմ/ժամ արագություն: Այն կարող է կրել 3 տոննա կշռող հրթիռներ և ռումբեր:


M-346 արդեն առկա է Իտալիայի, Սինգապուրի, Իսրայելի ու Լեհաստանի զինված ուժերի տրամադրության տակ:


Ադրբեջանն իտալական արտադրության այդ ինքնաթիռները ցուցադրել է դեռևս 2017թ.-ին: Նշվում է, որ հավանաբար Բաքվի տրամադրության տակ առկա են հենց ուսումնա-մարտական ինքնաթիռներ:

Փորձագետ. Մինսկն Ադրբեջանին զենք վաճառելով խախտում է ռազմավարական հավասարակշռությունը
Հաջորդ նորություն next