26.04.2024
ԱՄՆ-ն դուրս է գալիս 1955թ-ին Իրանի հետ կնքած բարեկամության մասին պայմանագրից. Պոմպեո
prev Նախորդ նորություն

Frankfurter Allgemeine Zeitung. ՌԴ-ն կրկին ամրապնդում է իր դիրքերը Սիրիայում

ՌԴ-ի կողմից С-300 համակարգերի մատակարարումները Սիրիային բարդացնելու են Իսրայելի ու ԱՄՆ-ի միջամտությունը սիրիական հակամարտության մեջ, փոխանցում է Frankfurter Allgemeine Zeitung-ը:


Նշվում է, որ ՌԴ-ն կրկին ամրապնդում է իր դիրքերը Սիրիայում: Մոսկվան կարող է այդ զենքը կիրառել ամերիկյան ու իսրայելական ինքնաթիռների դեմ:


Այս իրավիճակից շահելու է Իրանը, ով ռուսական զենքի պաշտպանության ներքո կարող է ավելի ազատ գործել տարածաշրջանում: Վերջերս իրանական անօդաչուները հարված են հասցրել ԻՊ-ի ուժերին Սիրիայում`թռչելով Իրաքի տարածքով ու բարեհաջող վերադառնալով Իրան:

ԱՄՆ-ի ապակայունացնող գործողությունները չպետք է անպատասխան մնան. Խամենեի
Հաջորդ նորություն next