Ռուսաստանը երկու շաբաթվա ընթացքում Սիրիային С-300 համալիր կփոխանցի

ՌԴ-ն երկու շաբաթվա ընթացքում Սիրիային ժամանակակից C-300 հակաօդային պաշտպանության համալիր կփոխանցի: Այս մասին երկուշաբթի հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

«Սիրիական զինված ուժերին երկու շաբաթվա ընթացքում ժամանակակից C-300 զենիթահրթիռային համակարգ կփոխանցվի: Այն կարող է 250 կիլոմետր հեռավորության վրա օդային հարձակման միջոցները ոչնչացնել եւ միաժամանակ մի քանի օդային թիրախներ խոցել», - ասել է նա:

Տպել

Թեմայի այլ նորություններ