Քաղաքագետ. Հայաստանը հնարավորություն ունի ստուգելու ՀԱՊԿ-ի ամրությունը

Հայաստանը, ՀԱՊԿ-ում ստանձնելով նախագահությունը, կարող է ստուգել կազմակերպության ամրությունը՝ Երևանի ռազմա-քաղաքական անվտանգության ապահովման տեսանկյունից: Այդ մասին հայտարարել է Միջազգային հարցերի և անվտանգության ինստիտուտի տնօրեն Ստեփան Սաֆարյանը:

ՀԱՊԿ-ում Հայաստանը ստանձնել է նախագահությունը սեպտեմբերի 15-ին՝ Դուշանբեում կազմակերպության անդամ-երկրների նախագահների գագաթաժողովին: Նախագահ Սերժ Սարգսյանի խոսքով, նախագահութայն ընթացքում Երևանի առաջնահերթություններից է լինելու կազմակերպության ռազմական բաղադրիչի ուժեղացումը կոնկրետ ուղղություններով՝ ավիացիա, խաղաղապահ առաքելություն, ՀՕՊ միասնական համակարգ և այլն:

Սաֆարյանի խոսքով, Հայաստանն այդ ընթացքում պետք է հասնի նրան, որ ՀԱՊԿ-ը առավելագունս ակտիվ արձագանքի անդամ-պետության նկատմամբ Ադրբեջանի ագրեսիվ գործողություններին:

Լրագրողների հետ զրույցում Սաֆարյանն ասել է, որ նախորդ գիշեր ադրբեջանական կողմը կրկին գնդակոծել է սահմանամերձ հայկական բնակավայրերը: Եթե ՀԱՊԿ-ն ձեռքերը ծալած նստի, ապա Բաքուն համապատասխան հետևություններ կանի ՀՀ-ի պաշտպանության մակարդակի առումով և այդ կազմակերպության ռազմա-քաղաքական արդյունավետության տեսանկյունից, որին անդամակցում է նաև Երևանը: Նրա խոսքով, Հայաստանը պետք է պարտավորեցնի իր դաշնակիցներին պաշտպանել իրեն:

ՀԱՊԿ-ի գկխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան բազմաթիվ անգամ հայտարարել է, որ ՀՀ-ն հանդիսանում է կազմակերպության անդամ, այստեղից բխող բոլոր հետևանքներով, և արտաքին ագրեսիայի դեպքում Երևանը կարող է հույս դնել կազմակերպության բազմակողմ աջակցության վրա:

Տպել

Թեմայի այլ նորություններ
Загрузка...