Հաջողվեց կանխել պատերազմն Իդլիբում. Իրանի ԱԳՆ

Իրանի ԱԳՆ ղեկավար Մոհամադ Ջավադ Զարիֆը հայտարարել է, որ վերջին շաբաթներին անցկացված հանդիպումների և բանակցությունների շնորհիվ, որոնց թվում էր նաև երեկ Սոչիում կայացած Պուտինը-Էրդողան հանդիպումը, հաջողվեց կանխել պատերազմը սիրիական Իդլիբում:

«Վերջին մի քանի շաբաթների ինտենսիվ և պատասխանատու դիվանագիտական աշխատանքը, որն իրականացվել է իմ՝ Անկարա և Դամասկոս այցերի ժամանակ, ինչպես նաև Թեհրանում կայացած Իրան-ՌԴ-Թուրքիա գագաթաժողովի ու Սոչիում անցկացված հանդիպման ժամանակ, կարողացավ կանխել պատերազմն Իդլիբում՝ ծայրահեղականության ու ահաբեկչության դեմ պայքարի հստակ վճռականությամբ: Դիվանագիտությունն աշխատում է»,- գրել է Զարիֆն իր թվիթերյան էջում:

Տպել

Թեմայի այլ նորություններ
Загрузка...