Փաշինյան-Էրդողան հեռախոսազրույց չի եղել. ԱԳՆ-ն հերքում է թուրքական ԶԼՄ-ների լուրերը

432

Փաշինյան-Էրդողան հեռախոսազրույց չի եղել: Այս մասին հայտնել է ՀՀ արտաքին գործերի մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը: «Հեռախոսազրուց չի եղել, որևէ թեմա չի քննարկվել»,- ասաց նա: 


Թուրքական «Հուրիեթ» պարբերականը գրել էր, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զանգել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին և խնդրել Թուրքիային վերադարձնել Կարսի Կյուչուքդուրան գյուղի 16-ամյա բնակիչ Ումութ Ալի Օզմենին։


Վերջինս, ըստ լրատվամիջոցի, հուլիսի 24-ին իր անասուններին արածեցնելու ժամանակ հատել էր հայ–թուրքական սահմանը, որպեսզի հետ բերի սահմանն անցած իր անասուններին։ Դրանից հետ նա ձերբակալվել էր ՀՀ տարածքում, գրում է tert.am-ը։


Պարբերականը նաև նշել էր, որ ՆԻկոլ Փաշինյանը Էրդողանի խնդրանքին դրական պատասխան է տվել։

Տպել

Թեմայի այլ նորություններ