19.03.2024
ՀԱՊԿ-ը քննարկել է Երևանի՝ կազմակերպության հիմնարար փաստաթղթերում փոփոխության առաջարկը
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

Թալիշ-Մուղանյան ԻՀ վտարանդի կառավարության ստեղծումը դրական է ՀՀ համար. արևելագետ

Մինչ հայաստանյան հասարակության ուշադրությունը սևեռված է հիմնականում մեր երկրի ներքաղաքական խնդիրներին, արտաքին քաղաքական հարթությունում տեղի է ունեցել մեր շահերին առնչվող մի չափազանց կարևոր դրական իրադարձություն։ Այս մասին հայտնում է արևելագետ Վարդան Ոսկանյանը:


«Նախկին Ադրբեջանական ԽՍՀ թալիշաբնակ շրջաններում 1993թ․ հռչակված և Բաքվի բռնապետական վարչակարգի բռնի միջամտության արդյունքում տապալված Թալիշ-Մուղանյան Ինքնավար Հանրապետության նախագահ, ներկայում Հոլանդիայում քաղաքական ապաստան ստացած Ալաքրամ Հումմաթովը այս տարվա հուլիսի 9-ին հրամանագիր է ստորագրել ստեղծելու Թալիշ-Մուղանյան Ինքնավար Հանրապետության վտարանդի կառավարություն, իսկ հուլիսի 16-ի հրամանով հաստատել է դրա նախարարների կազմը։


Վտարանդի կառավարության շրջանակներում Թալիշ-Մուղանյան Ինքնավար Հանրապետության վարչապետի պաշտոնում նշանակվել է 2017թ․ Հայաստանում քաղաքական ապաստան ստացած թալիշ հայտնի հասարակական-քաղաքական գործիչ Շահին Միրզաևը, որն արդեն սկսել է կառավարության ծրագրի կազմումը։


Ուշագրավ է, որ այդ ծրագրում նախատեսվում է հատուկ շեշտադրել մի շարք ոլորտներում հայ-թալիշական գործակցության կարևորությունը, ինչի կապակցությամբ առանձին անդրադարձ է կատարվել նաև հայկական մամուլում վերջերս հրապարակված Թալիշ-Մուղանյան Ինքնավար Հանրապետության նախագահի հարցազրույցում»,- Facebook-յան իր էջում գրել է Ոսկանյանը։

Լարսում մեծ կուտակումներ են Վրաստանից դեպի Ռուսաստան մեկնողների համար. փոխնախարար
Հաջորդ նորություն next