27.04.2024
Փաշինյան. Փանիկի միջադեպը սադրանք է ընդդեմ հայ-ռուսական բարեկամության
prev Նախորդ նորություն

Տարոն Մարգարյանը կհրավիրվի ԱԱԾ քննչական վարչություն. Արթուր Վանեցյան

Տարոն Մարգարյանը կհրավիրվի ԱԱԾ քննչական վարչություն: Այս մասին հայտարարել է կառավարությունում լրագրողների հետ զրույցում ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը՝ խոսելով «Երեւան» հիմնադրամի գործով ստուգումների մասին, նշեց, որ դրանք ավարտական փուլին են մոտենում:


Վանեցյանը հայտարարեց, որ հիմնադրամի գործի ծավալները շատ մեծ են եղել: Սակայն Տարոն Մարգարյանը դեռ չի հրավիրվել հարցաքննության: «Տարոն Մարգարյանն այս փուլում դեռեւս չի հրավիրվել ԱԱԾ քննչական վարչություն, բայց կհրավիրվի», - ասաց Վանեցյանը:


ԱԱԾ տնօրենի փոխանցմամբ՝ Տարոն Մարգարյանի անվամբ գրանցված բիզնեսներ չեն հայտնաբերել. «Ունեցվածքը, որ կա, հայտնի հրապարակումը եղել է, կոռուպցիայի հակազդման գծով վարչապետի օգնական Արեն Մկրտչյանն այդ նյութերը փոխանցել է մեզ, իրականացվում են ուսումնասիրություններ, որոնցով եւս կլինեն կոնկրետ միջոցառումներ»:


Հարցին՝ հնարավո՞ր է, որ, երբ Մարգարյանին ցանկանան հրավիրել հարցաքննության, նա այլեւս երկրում չլինի, Վանեցյանը բացառեց:

Կան վարկային ծրագրեր, որոնք չեն իրագործվում, բայց տոնոսներ վճարվում են. Փաշինյան
Հաջորդ նորություն next