Օնիկ Գասպարյանը նշանակվել է ԶՈՒ գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ

330

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել՝ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ նշանակելու մասին:


Հրամանագրում ասվում է.


Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 6-րդ մասի.


Օնիկ ԳԱՍՊԱՐՅԱՆԻՆ նշանակել զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ:

Տպել

Загрузка...