27.04.2024
Զուգահեռները ՀՀ-ում ստեղծված իրավիճակի և Ուկրաինայի պետհեղաշրջման հետ անտեղի են. Պեսկով
prev Նախորդ նորություն

Մեր հայ քաղաքացիների ապրած ցավերը կիսելը թուրք ազգի խղճի պահանջն է. Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ այսօր ցավակցական ուղերձ է հղել Պոլսո Հայոց պատրիարքարանին, որը ներկայացնում ենք ստորև. 


«Հարգելի Պոլսո Հայոց պատրիարքի փոխանորդ Արամ Աթեշյան, շատ թանկագին իմ հայ քաղաքացիներ, ի սրտե ողջունում եմ ձեզ:


Այսօր դուք Առաջին համաշխարհային պատերազմի դժվարին ու բարդ պայմաններում մահացած Օսմանյան կայսրության քաղաքացի հայերի հիշատակը հարգելու համար միախմբվել եք Պոլսո Հայոց պատրիարքարանի տանիքի ներքո:


Կյանքից զրկված օսմանյան հայերին ևս մեկ անգամ հարգանքով հիշատակում և նրանց երեխաներին ու թոռներին անկեղծ ցավակցություններս եմ հայտնում:


Այս կապակցությամբ հոգու խաղաղություն և ողորմություն եմ խնդրում նույն ժամանակահատվածում հիվանդությունների, գաղթերի, պատերազմի ու բախումների հետևանքով մահացած միլիոնավոր օսմանյան քաղաքացիների համար:


Պատմության ընթացքում մենք մշտապես եղել ենք ցավերը կիսող, այլ ոչ դրանք տարբերակող կամ դրանցով մրցակցող: Այսօր էլ Թուրքիան ջանում է հզորացնել խաղաղության ու եղբայրության ուժը՝ հենվելով պատմական ժառանգության վրա: Մեր հայ քաղաքացիների՝ պատմության ընթացքում ապրած ցավերը կիսելը թուրք ազգի խղճի ու բարոյականության պահանջն է:


Ես համոզված եմ, որ Թուրքիայի հայ քաղաքացիները շարունակելու են իրենց կարևոր ներդրումն ունենալ երկրի մշակութային, քաղաքական ու տնտեսական ոլորտներում», -ասված է Էրդողանի ուղերձում:

Հայ ժողովուրդը ցուցադրեց փափուկ ուժի կիրառման բացառիկ ունակություն. Մխիթարյան
Հաջորդ նորություն next