27.04.2024
Դատախազությունը քրեական գործեր է հարուցել Երեւանում տեղի ունեցող ցույցերի փաստով
prev Նախորդ նորություն

Ձեռնարկել գործուն միջոցներ՝ սթափեցնելու համար Հայաստանի իշխանություններին. ՔՊ

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հանդես է եկել հայտարարությամբ.


««Իմ քայլը» և «Մերժիր Սերժին» քաղաքացիական նախաձեռնությունները՝ ունենալով Հայաստանի Հանրապետության քաղաքացիների լայն աջակցությունը, օրեր շարունակ իրականացնում են քաղաքացիական անհնազանդության ոչ բռնի գործողություններ՝ ընդդեմ Սերժ Սարգսյանի վարչապետության։ Ժամեր առաջ ոստիկանությունը կիրառել է ուժ խաղաղ ցուցարարների նկատմամբ, որոնց մի մասը, այդ թվում` Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, հոսպիտալացվել են:


Համոզված լինելով, որ Սերժ Սարգսյանի վարչապետի պաշտոնում ընտրվելու դեպքում Հայաստանում ժողովրդավարական ճգնաժամը անխուսափելի է, նրա 3-րդ ժամկետի կառավարումը համարում ենք անընդունելի։


Վերահաստատելով մեր բոլոր գործողությունների խաղաղ բնույթը և բռնութունները մերժելու սկզբունքը և գիտակցելով Հայաստանի՝ որպես միջազգային հանրության սուբյեկտի դերը, միջազգային հանրությանը կոչ ենք անում՝


- Ձեռնարկել գործուն միջոցներ սթափեցնելու համար Հայաստանի իշխանություններին՝ ժողովրդավարության, մարդու իրավունքների և իրավունքի գերակայության սկզբունքներին հակասող գործընթացները դադարեցնելու նպատակով,

- Հանդես գալ հրապարակային հայտարարություններով՝ համերաշխության կոչ ուղղելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին և սատարելով նրանց խաղաղ հավաքների ազատությանը,

- Հետևել Հայաստանում տեղի ունեցող քաղաքաղական զարգացումներին և Հայաստանի՝ միջազգայնորեն ստանձնած պարտավորությունների կատարմանը։

- Դատապարտել խաղաղ, առանց զենքի հավաքներին ազատորեն մասնակցող և դրանք կազմակերպող քաղաքացիների նկատմամբ բռնությունը և շարունակական ճնշումները»։


Այսօր Բաղրամյան պողոտայում տեղի ունեցավ բախում ոստիկանական ուժերի ու Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ դուրս եկած ցուցարարների միջեւ: Հնչեցին պայթյուններ, կան վիրավորներ: Այնուհետեւ ոստիկանությունը հանդես եկավ հայտարարությամբ՝ զգուշացնելով, որ կցրի հավաքը՝ կիրառելով ուժ եւ հատուկ միջոցներ: Այժմ ոստիկանությունը լրացուցիչ ուժեր է կուտակում ԱԺ-ի մոտ. զրահաբաճկոններ են հագնում:


Հայտնի դատձավ նաեւ, որ գլխավոր դատախազությունը քրեական գործեր է հարուցել Երեւանում տեղի ունեցող ցույցերի փաստով:

Էդմոն Մարուքյանը, Արամ Սարգսյանը եկան Բաղրամյան. նրանք միացնո՞ւմ են Փաշինյանին
Հաջորդ նորություն next