ՀՀԿ և ՀՅԴ խմբակցությունները առաջադրեցին Սերժ Սարգսյանի թեկնածությունը

278

ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանը պաշտոնապես առաջադրվեց ՀՀ վարչապետի պաշտոնում:


Քիչ առաջ ԱԺ-ում ավարտվեց ՀՀԿ և ՀՅԴ խմբակցությունների համատեղ նիստը, որի ժամանակ էլ որոշումն ընդունվել է: Նիստը տևեց ընդամենը հինգ րոպե:


Նշենք, որ ըստ նախնական տեղեկությունների՝ ԱԺ հատուկ նիստը, որի ժամանակ կընտրվի վարչապետը, տեղի կունենա վաղը ժամը 12.00-ին խորհրդարանում: ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը չի կարծում, թե ընդդիմադիրների գործողությունները կխոչընդոտեն այդ նիստի անցկացումը:

Տպել

Թեմայի այլ նորություններ