27.04.2024
Հրապարակվել են Սահմանադրության փոփոխությունների նախագծի ևս ութ գլուխներ
prev Նախորդ նորություն

Սահմանադրական հանրաքվեն կարող է տեղի ունենալ այս տարվա նոյեմբերի վերջին

Այս տարվա նոյեմբերի վերջն իրատեսական ժամկետ է սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի անցկացման համար: «Ազատության» հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ Վարդան Պողոսյանը:

«Մենք ամբողջությամբ նախագիծը կուղարկենք Վենետիկի հանձնաժողովին, այսինքն՝ իրենց կարծիքը կընդգրկի ոչ միայն 1-7-րդ գլուխները և 10-րդ գլուխը՝ Մարդու իրավունքների պաշտպանի վերաբերյալ, այլ նաև Դատախազության վերաբերյալ գլուխը, տեղական ինքնակառավարման մարմիններին վերաբերող գլուխը, Կենտրոնական բանկ, Վերահսկիչ պալատ, ՀՌԱՀ, Կենտրոնական ընտրական հանձնաժողով, և 15-րդ գլուխը նվիրված է հանրաքվեին ու Սահմանադրության փոփոխությունների ընթացակարգին», - ասաց Պողոսյանը՝ շարունակելով․ - «Այս բոլոր գլուխների վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովը մենք ակնկալում ենք, որ իր կարծիքը կարտահայտի, և վերջնական եզրակացությունը արդեն կլինի հոկտեմբեր ամսին, երբ Վենետիկի հանձնաժողովի պլենար նիստը կլինի»:

«Այսինքն, գրեթե նույն ժամանակ արդեն խորհրդարանո՞ւմ կլինի փաստաթուղթը», - այս հարցին սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի ներկայացուցիչը արձագանքեց․ - «Մեր մասնագիտական հանձնաժողովի խնդիրն է պատրաստել նախագիծը, ներկայացնել հանրապետության նախագահին, բնականաբար՝ հանրային քննարկումներ ծավալել նախագծի շուրջ, որևէ ժամանակացույց ես հիմա չեմ կարող հստակ ասել, թե ինչպիսին կլինի, երբ կներկայացվի այդ նախագիծը Ազգային ժողով: Հրապարակման նպատակը առաջին հերթին հանրային քննարկումներն են և հանրային կարծիքը նախագծի վերաբերյալ»:

Պողոսյանի հավաստմամբ՝ «տեքստում կան բավականին փոփոխություններ, որոնք հենց հիմնված են տարբեր կազմակերպությունների, տարբեր անհատների կողմից ներկայացված առաջարկների վրա, նաև այն քննադատական դիտողությունների, որոնք արտահայտվել են նաև զանգվածային լրատվության միջոցներով»: Հանձնաժողովի անդամի կանխատեսմամբ՝ ավելի հավանական է, որ հանրաքվեն այս տարի լինի․ - «Պատճառներից մեկը կայանում է նրանում, որ եթե հանրաքվեն անցկացվի, ասենք, հաջորդ տարվա գարնանը, շատ քիչ ժամանակ է լինելու Ընտրական օրենսգիրքը մշակելու, ընդունելու համար»:

«Ողջամիտ վերջնաժամկետը հանրաքվեի անցկացման այս տարին է, նոյեմբեր ամի՞սը», - այս հարցին էլ Պողոսյանը պատասխանեց․ - «Եթե սեպտեմբեր ամսին Ազգային ժողովում էդ քննարկումները ծավալվեն և ընդունվի, ժամկետների առումով նոյեմբեր ամիսը լիովին համապատասխանում է հանրաքվեի մասին օրենքով սահմանված ժամկետներին, այսինքն՝ նոյեմբերի վերջը շատ ռեալիստական ժամկետ է էդ առումով»:

Երեքշաբթի օրը հրապարակվեցին Սահմանադրության փոփոխությունների նախագծի ևս 8 գլուխներ: Անցած շաբաթներին ամենաշատը քննադատված դրույթը չի փոփոխվել՝ խորհրդարանում պարտադիր մեծամասնություն ձևավորելու մասին հոդվածը մնացել է նույնը: Հանձնաժողովը, փաստորեն, այս հարցի վերաբերյալ Եվրախորհրդի Վենետիկի հանձնաժողովի առաջարկը հաշվի չի առել:
Պերմյակովի գործով բաց դատական նիստը նշանակված է օգոստոսի 12-ին
Հաջորդ նորություն next

alexistogel

alexistogel

alexistogel

link alexistogel

alexistogel rtp

link alexistogel

situs alexistogel

alexistogel

alexistogel gacor

alexistogel rtp

alexistogel macau

alexistogel

link alternatif alexistogel

alexistogel

bandar alexistogel

situs alexistogel

bandar alexistogel

alexistogel terpercaya

alexistogel gacor

alexistogel terpercaya

alexistogel

alexistogel

alexistogel

situs alexistogel

alexistogel toto

alexistogel

alexistogel togel slot

slot gacor alexistogel

alexistogel gampang menang

alexistogel online

alexistogel

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

agen togel online