27.04.2024
Կասեցվեց «ՎիզաՄետրիկ» ընկերության գործունեությունը ՀՀ-ում. ստուգումներ են ընթանում
prev Նախորդ նորություն

«Ապրիլյան պատերազմից» 2 տարի անց. մղձավանջային 4 օրերը, զոհերը եւ կորցրած 800 հեկտարը

Երկու տարի առաջ այս օրը՝ ապրիլի 2-ին, ԼՂ համակարտության գոտում լայնածավալ ռազմական բախումների մասին առաջին տեղեկությունները ժամը 9։10-ին հայտնվեցին: Հայկական կողմը հայտնեց ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումների մարդկային կորուստների և հյուսիսային հատվածում ոչնչացված մարտական ուղղաթիռի մասին։ Ադրբեջանական կողմը շուրջ մեկ օր տեղեկատվական դաշտում լռում էր ռազմական բախումների մասին, սակայն իրականում ոչ միայն գործողություններ էր իրականացնում սահմանին, այլ գնդակոծում էր խաղաղ բնակավայրերը:


Ապրիլյան պատերազմի ռազմական գործողություններն Ադրբեջանը սկսում է ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը՝ ժամը 03:00-ի սահմաններում, իսկ ապրիլի 2-ի առավոտյան՝ ժամը 08:18-ին: Պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը հայտնում է, որ ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերն ադրբեջանական բանակը հարձակողական գործողություններ է ծավալել առաջնագծի ողջ երկայնքով՝ հրետանու, զրահատեխնիկայի և ավիացիայի ներգրավմամբ: Հակառակորդը հարվածներ է հասցնում նաև խաղաղ բնակավայրերին և մի շարք զորամասերի մշտական տեղակայման վայրերին։ Արցախի ՊԲ առաջապահ ստորաբաժանումները պաշտպանական մարտեր են մղում՝ հակառակորդին հասցնելով ինչպես տեխնիկայի, այնպես էլ կենդանի ուժի լուրջ կորուստներ:


Հակառակորդի հարվածներից ապրիլի 2-ին զոհվեցին և վիրավորվեցին նաև երեխաներ: Հենց ապրիլի 2-ի առավոտյան, դպրոց գնալու ճանապարհին հրթիռակոծության հետեւանքով 12-ամյա Վաղինակ Գրիգորյանն ու եղբայրը՝ Գեւորգ Գրիգորյանը, բազմաթիվ բեկորային վնասվածքներ էին ստացել, արդյունքում՝ 12-ամյա Վաղինակը սպանվեց, եղբայրն ու էլի մեկ երեխա հայտնվեցին հիվանդանոցում: Բացի երեխաներից, օրվա ընթացքում ԼՂՀ առողջապահության նախարարության Հանրապետական բժշկական կենտրոն տեղափոխվեցին 4 անձինք՝ մարմնի տարբեր շրջաններում ստացած հրազենային վիրավորումներով


Մինչ լրատվամիջոցները, անհատներն ու պաշտոնական աղբյուրները ողջ օրվա ընթացքում ադրբեջանական գործողությունների մասին հակասական տվյալներ էին հաղորդվում, երեկոյան Սերժ Սարգսյանի մոտ Ազգային անվտանգության խորհրդի նիստ գումարվեց: Օրակարգի շրջանակներում ստեղծված իրավիճակը Ադրբեջանական հանրապետության կողմից 1994թ. զինադադարի համաձայնագրի կոպիտ խախտում եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ լայնածավալ հարձակում որակվեց: Սերժ Սարգսյանը հայտարարեց առաջին օրվա կորուստների մասին՝ «18 զոհ, 35-ին մոտ վիրավոր ունենք»,- հայտարարեց նա:


Միաժամանակ արտահերթ նիստ էր Արցախում, այն հրավիրել էր Ազգային ժողովը, օրակարգում միայն 1 հարց էր՝ Ադրբեջանի կողմից նախահարձակ գործողությունները:


Օրվա ընթացքում հրապարակված ԼՂՀ ՊԲ պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ ընդհանուր առմամբ, ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը եւ օրվա ընթացքում տեղի ունեցած մարտական գործողությունների ընթացքում ադրբեջանական զինուժը տվել էր 200-ից ավելի կորուստ, խոշոր բախումներ էին տեղի ունեցել մարտագծի հարավարեւելյան ուղղությամբ, առավել թեժ մարտեր էին ընթացել արդեն ռազմաճակատի վերածված առաջնային գծի հարավային (Հադրութ) եւ հյուսիսարեւելյան (Մարտակերտ) ուղղություններով:


Ապրիլի 3-ին արդեն ռազմաճակատ դարձած գոտի էին մեկնում ազատամարտիկները, առաջնագիծ մեկնեցին Հայաստանի բոլոր ծայրերից՝ մի քանի հազար մարդիկ: ԼՂՀ ՊԲ պաշտոնական տվյալների համաձայն, ապրիլի 3-ին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավարևելյան եւ հյուսիսարևելյան ուղղությամբ ընթանում էին թեժ մարտեր: Պարբերաբար հրապարակվում էին տեղեկություններ՝ ադրբեջանական կողմի զինտեխնիկայի կորուստների մասին, եւ ոչ մի խոսք՝ հայկական կողմի կորուստների, զոհերի: Միայն հայտնի էր, որ ուղղաթիռով Երեւանի Մուրացան զինհոսպիտալ էին տեղափոխվել մի շարք զինծառայողներ, ոմանց միացվել էր արհեստական շնչառություն:


Կեսգիշերին մոտ հայտնի դարձավ, որ հայկական ստորաբաժանումները ռազմաճակատի որոշ հատվածներում լուրջ առաջխաղացում ունեն, ազատագրել են նորանոր դիրքեր ու բնագծեր, հայտնել էր ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:


Ապրիլի 3-ի լույս 4-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով հակառակորդը ականանետերից ու հրանոթներից շարունակել է արկակոծել ՊԲ առաջնային դիրքերն ու մերձակա հայկական բնակավայրերը:


Ապրիլի 4-ին, օրվա ընթացքում հրապարակված տեղեկությունների համաձայն, իրավիճակը սահմանին պատերազմական էր, թեժ մարտեր էին ընթանում սահմանի ողջ երկայնքով: Հայաստանից ու Արցախից հազարավոր մարդիկ էին մեկնում սահմանագիծ, հրապարակվեցին հայկական կողմի տասնյակ զոհերի անուններ, հայտնվեցին նրանց պատմություններն ու թե ինչպես նրանք ընկան հերոսի մահով: Նույն օրը հայտնի դարձավ, որ կրակահերթերի արդյունքում Արցախում զոհվել էր եւս 1 երեխա:


Երեկոյան կողմ ԼՂՀ պաշտպանության բանակի մամուլի խոսնակ Սենոր Հասրաթյանը հայտնեց, որ հայկական կողմը 20 զոհ եւ 72 վիրավոր ունի, եւս 26 զինծառայողներ համարվում էին անհայտ կորած: Հայկական կողմի հաշվարկներով, Ադրբեջանն ուներ մոտ 300 զոհ:


Ապրիլի 4-ը, մարտերի ամենաթեժ օրն էր, բացի սահմանի զոհերից ու գնդակոծվող խաղաղ բնակավայրերից, նույն օրը Մարտակերտի ճանապարհին ադրբեջանական կրակի թիրախ էր դարձել նաեւ Սիսիանի ջոկատի ավտոբուսը, կար 7 զոհ: Ուշ երեկոյան ՊՆ խոսնակը հրապարակեց սահմանի նոր զոհերի անունները:


Ապրիլի 4-ի, լույս 5-ի գիշերը հակառակորդը շարունակեց խաղաղ բնակավայրերի և մարտական հենակետերի հրետակոծությունները, անօդաչու թռչող սարքերի ակտիվորեն կիրառումը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով, կիրառեց անգամ «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ:


Ապրիլի 5-ին հայտնի դարձավ, որ հակառակորդը արկակոծել էր նաեւ Մարտունին, այնուհետ օրվա ընթացքում հասած ինֆորմացիայի համաձայն, երկկողմ պայմանավորվածություն էր ձեռք բերվել՝ ղարաբաղա-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով կրակը դադարեցնելու վերաբերյալ: Հայտնի դարձավ, որ պայմանավորվածությունը ձեռք է բերվել Մոսկվայում:


Նույն օրը, պաշտոնական աղբյուրների համաձայն, հայտնի դարձավ, որ պաշտպանության բանակը ունեցել է 29 զոհ, որոնցից 7-ը՝ սպաներ, կար 101 վիրավոր, իսկ անհայտ կորածների թիվը հասել էր 28-ի գրում է armtimes.com-ը:


Ապրիլի 6-ն արդեն անհանգստությունների ալիքի 5-րդ օրն էր, իրավիճակը նախորդ օրերի համեմատ ավելի հանգիստ էր, հրադադարը պահպանվեց՝ ադրբեջանական կողմի որոշակի խախտումներով, ի հայտ էին գալիս նոր զոհերի մասին տեղեկություններ, ինֆորմացիոն դաշտը պայթում էր զոհերի, վիրավորների, հերոսացած մարտիկների լուսանկարներով ու պատմություններով:


5-րդ օրը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Պաշտպանության բանակը Արցախում ամփոփեց վերջին տվյալները, ըստ այդմ՝ մահացել էր 32 հոգի, որոնցից 8-ը սպաներ, 24՝ շարքային, ժամկետային զինծառայողներ։ Վիրավորվել էր 121 հոգի, որոնցից 24-ը սպաներ, 97-ը՝ շարքային, ժամկետային զինծառայողներ, անհետ կորել էր 25 հոգի:


Ապրիլ ամսվա ընթացքում, ընդհանուր առմամբ, հայկական զինված ուժերից մարտական գործողությունների հետևանքով զոհվել է 110, վիրավորվել 121 զինծառայող:


Ինչ վերաբերում է ադրբեջանական զինուժի կորուստներին՝ այս մասին հստակ տվյալներ չկան: Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունը մարտական գործողությունների օրերին հայտարարել է միայն 31 զինծառայողի կորստի մասին, սակայն տարբեր աղբյուրների տվյալներով՝ ադրբեջանական կողմը մոտ 300 զոհ է ունեցել:


Հայ զինծառայողներն ադրբեջանական բացահայտ ու լայնածավալ հարձակման ժամանակ չեն նահանջել դիրքերից ու մինչև իրենց կյանքի վերջին րոպեները պայքարել են հակառակորդի դեմ: Նրանցից Ռոբերտ Աբաջյանը հակառակորդի կողմից շրջապատվելուց հետո նռնակով պայթեցրել է ինքն իրեն՝ ոչնչացնելով նաև հարձակվող հակառակորդի մի քանի զինծառայողի: Այս քայլի համար զինծառայողը հետմահու արժանացել է Արցախի հերոսի կոչման, հիշեցնում է tert.am-ը:


Զինտեխնիկայի կորուստների մասով նույնպես հակառակորդն ապրիլյան ռազմական գործողությունների ժամանակ ավելի մեծ թվով և տեսակի կորուստներ է ունեցել: Հայկական կողմը կարողացել է խոցել Ադրբեջանի 24 տանկ, 1 ՏՕՍ-1Ա հրանետ, 1 ՀՄՄ (ԲՄՊ), 6 զրահապատ մեքենա, 1 ինժեներական մեքենա, 1 «Գրադ» ՀԿՌՀ, 2 ուղղաթիռ, 14 անօդաչու թռչող սարք: Հայկական կողմը կորցրել է 14 տանկ, 4 ՀՄՄ (ԲՄՊ), 1 «Շիլկա» ինքնագնաց զենիթային կայան:


Բացի կենսական կորուստներից, առաջին անգամ պատերազմից 1 ամիս անց՝ 2016-ի մայիսի 17-ին, Սերժ Սարգսյանը պաշտոնապես հայտարարեց, որ Հայաստանը 800 հա տարածք է կորցրել, այնուհետ հավելեց, որ այդ հողը որեւէ արժեք չուներ եւ չարժեր այն վերադարձնելու համար զոհվել 35-40-50 երիտասարդ կյանք:


Ապրիլի 10-ին, ԼՂՀ ռազմագերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող պետական հանձնաժողովը՝ համաձայն Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի միջնորդությամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Ադրբեջանի միջև ձեռք բերված պայմանավորվածության, Բաշ Քարվենդ բնակավայրի մոտակայքում իրականացրել է դիակների փոխանակում։ Հայկական կողմին հանձնվեց 18 զինծառայողի մարմին:


«Ապրիլյան պատերազմը», այսպիսով, տեւեց 4 օր, այդ պատճառով էլ ստացավ «քառօրյա պատերազմ» խորհրդանշական անունը:


Այս թվերը դեռ ամբողջական պատկերը չեն այն ամենի, ինչ եղել է իրականում: Համացանցն ու լրատվամիջոցները լի էին կադրերով, որտեղ ցուցադրված էր ինչպես է ադրբեջանական կողմը սպանելուց հետո խեղել հայ տղաներին՝ կտրել մեկի ականջը, հանել մյուսի աչքը, երրորդի՝ գլուխը: Սա վայրագության ու գիշատիչ բնազդի առավելագույն դրսեւորում էր, կադրերն էլ՝ հենց ադրբեջանական կողմի ձեռագրի մյուս կողմն էին, նկարահանում էին՝ պարծենալու համար:


Քառօրյայից հետո Արցախում լքված գյուղեր ու դատարկված տներ մնացին, այդ տներում՝ անդամահատված, դաժանորեն սպանված ծերեր:


Զոհերի մահը սգալուն հաջորդեց վիրավորների ցավը՝ երկարատեւ, դժվարին բուժումներ, հուսահատություն, ֆինանսական ծանր վիճակ, հոգեկան ճնշող ապրումներ, խեղված ու հաշմված ճակատագրեր: Այդ զինվորներից շատերը բուժվում են մինչ օրս, 2 ապրիլ անց էլ դեռ տասնյակ տղաներ գամված են անկողնուն, սպասում են բաղձալի օրվան, երբ կկարողանան նորից լսել, տեսնել կամ քայլել: Մի քանիսը հասցրեցին չհուսալքվել անգամ հաշմված վիճակում, գտան իրենց կեսերին, ոմանք՝ նշանադրվեցին ու ամուսնացան, մյուսները՝ իսպառ կորցրեցին վերականգնվելու հույսը:


Պատերազմից 2 տարի է անցել, սակայն ադրբեջանական սպառնալիքները չեն դադարում, ագրեսիվ այս պետության ղեկավարը չի դադարում հայտարարել, որ Արցախն իրենց սեփականությունն է ու այն վերադարձնելու են, անգամ հայտարարեց Երեւանը գրավելու պատրաստակամության մասին: Ադրբեջանը նաեւ մեծ թափով զինում է իր սահմանն ու բանակը, այսօր էլ ամեն կիրակի ԱՀ ՊԲ-ն հրապարակում է տեղեկատվություն՝ հրադադարի ռեժիմի պարբերական խախտումների մասին:

Արամ Աթեշյանը երախտիքի խոսքեր է հնչեցրել Թուրքիայի բանակի ու առաջնորդների հասցեին
Հաջորդ նորություն next

alexistogel

alexistogel

alexistogel

link alexistogel

alexistogel rtp

link alexistogel

situs alexistogel

alexistogel

alexistogel gacor

alexistogel rtp

alexistogel macau

alexistogel

link alternatif alexistogel

alexistogel

bandar alexistogel

situs alexistogel

bandar alexistogel

alexistogel terpercaya

alexistogel gacor

alexistogel terpercaya

alexistogel

alexistogel

alexistogel

situs alexistogel

alexistogel toto

alexistogel

alexistogel togel slot

slot gacor alexistogel

alexistogel gampang menang

alexistogel online

alexistogel

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

agen togel online